Արտաշես Ալեքսանյանն իր ընկերների հետ այս օրերին եղել է Արցախում: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դիրքերում շփվել է զինվորների հետ.«Իմ շատ ծանոթների որդիներն էլ այնտեղ են։ Հայրեր ու որդիներ պաշտպանում են մեր պատմական հողերը։ Փառք ու պատիվ մեր բանակին' զինվորներին, սպայական կազմին, բոլոր կամավորներին»։

 


Նրա խոսքով՝ ինչպես Արցախյան նախորդ պատերազմին, այնպես էլ հիմա, երիտասարդները գիտակցում են հայրենիքի պաշտպանության կարեւորությունը. «Նոր սերնդի զինվորներն ավելի կրթված ու ռազմագետ են։ Տեսա շատ ուժեղ զինվորների. ոչ թե մենք էինք իրենց քաջալերում, այլ իրենք էին մեզ ոգեւորում ու ոգեշնչում, ասում, որ հանգիստ լինենք։ Զինվորները մեզնից ուժեղ ու «դուխով» են, բայց իրենց ամուր են զգում, երբ տեսնում են, որ մենք թիկունքում ենք»։

 

Արտաշեսը պատմել է, որ 1991 թվականին Արցախում է եղել որպես կամավոր. «Հանուն մեր հայրենիքի, մեր ընտանիքների, իմ մոր, քույրերի պաշտպանության, որոշեցի ու մեկնեցի։ Այդ ժամանակ ծնողներիցս շատ հեռու էի գտնվում եւ առանց տեղյակ պահելու գնացի։ Ազատամարտիկների հետ կռվում էի, հետո տարբեր շրջաններում ներկայացումներով շրջում էի, ուզում էի ինչ-որ բանով օգտակար լինել»։

 

Շարունակությունը`այստեղ: