Խոյ
Խոյերի համար առաջին տեղում կարող է հայտնվել ընտանեկան պարտքը, բնակարանային հարցը: Այսօր հեշտ է կորցնել ինքնատիրապետումը: Տրամադրությունը կձևավորեն խորը էմոցիոնալ կապվածությունները, ջերմ զգացմունքները, սովորությունները: Հնարավոր է կոնֆլիկտ անձնական կարիքների և շրջակա միջավայրի միջև: Բարդ շրջան է, եթե դուք մանկամիտ եք, կախված եք ծնողներից: Անցանկալի են անհատական նախաձեռնությունները:
Ցուլ
Ցուլերի համար օրը դրական է սկսվում: Հնարավոր են լավ նորություններ, հաջող հանդիպումներ, ճանապարհից խոչընդոտների վերացում: Լավ կանցնի ուսումնական կամ դաստիարակչական շրջանը: Ուսուցողական կլինի ուղևորությունը, զբոսանքը, նամակագրությունը: Շատ տպավորություններ կստանան ստեղծագործ անհատները: Ինչ-որ բանի մասին պայմանավորվել արժե օրվա առաջին կեսին: Չարժե բացասական ընդունել անակնկալները. վերջին հաշվով դրանք ձեզ օգտակար կլինի:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասվում է տեղեկատվական օր, ընդ որում՝ հավասարապես կարևոր կլինի թե՛ մտքի, թե՛ հոգու համար սնունդը: Ընթացիկ հրատապ հարցերով շփումները՝ ներառյալ տնտեսական և ընտանեկան, ավելի լավ է տեղափոխել առավոտյան: Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի փոփոխություններ կենցաղում կամ նյութական ոլորտում: Նախադրյալներ կան անկանխատեսելի հաջողության համար, օրինակ՝ շահավետ գործարքի:
Խեցգետին
Կախված իրավիճակից և հակումներից՝ Խեցգետիններն այսօր կցուցաբերեն ստեղծագործական, ֆինանսական, խոհարարական տաղանդներ: Ընթացիկ գործերում հաջողությունը պայմանավորված կլինի հանգամանքների բերումով, բայց կարևոր դերակատարություն կունենան նաև ձեր անձնական որակները: Դա կարող է լինել գեղարվեստական, գրական կամ գործնական հոտառությունը: Օրվա էմոցիոնալ ֆոնն անհավասար է, սակայն հուզումները կբարձրացնեն ձեր տոնուսը:
Առյուծ
Առյուծներին այսօր հեշտ չի լինի պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Նոր հորիզոններին ձգտումը կարող է կոնֆլիկտի մեջ մտնել հարմարավետության և անվտանգության ձգտման հետ, առաջընթացին հարմարվելուն կխանգարեն հին սովորությունները: Աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մեկնումեկը, այլապես ներքին տարաձայնությունները ձեզ կծվատեն: Հնարավոր է իրավիճակը ստիպի ձեզ հրաժարվել անհատական ծրագրերից՝ հօգուտ ընտանեկան բարօրության:
Կույս
Կույսերի համար հաջող օր է, սակայն հաջողության մասշտաբը կորոշի ոչ միայն բախտը: Մեծ դերակատարություն կունենա գործի համար ջանք թափելու պատրաստակամությունը: Օրվա անակնկալները հաճելի կլինեն, հուզումները՝ թարմացնող: Հաջողություն են խոստանում նախկին նախաձեռնությունները՝ կապված շփումների, ճանապարհորդությունների, կրթության, առևտրի, ընտանեկան գործերի, անշարժ գույքի, փորձարկումների, նորարարությունների հետ:
Կշեռք
Կշեռքները հնարավորություն ունեն նպատակային օգնություն ստանալու: Օրը հարմար է զանազան նյութական թեմաների, ինչպես նաև վստահության, բարի գործերի, ընտանեկան կամ կորպորատիվ հանգամանքների հետ կապված հարցերի քննարկման համար: Ցանկալի է զգուշություն անշարժ գույքի, գործընկերության, մրցակցության, տարածքների և ազդեցության ոլորտների բաժանման հետ կապված գործերում. անցնելով կրիտիկական գիծը՝ կարող եք զրկվել ընկերությունից:
Կարիճ
Հաջողությունը Կարիճներին կուղեկցի մինչ ուշ գիշեր: Օրը հարմար է զանազան անձնական և ընտանեկան խնդիրների լուծման համար: Նյութական վնասը կփոխհատուցվի բարոյական բավարարվածությամբ կամ ստացած գիտելիքներով: Հնարավոր է բացահայտում կամ լուսավորում հոգևոր, էթիկական, ստեղծագործական ոլորտներում, անսպասելի աջակցություն նոր աղբյուրից: Ճանաչողական տպավորություն է խոստանում ուսումը, գիտական որոնումը:
Աղեղնավոր
Շատ Աղեղնավորների համար որոշիչ գործոն կդառնան անձնական զգացողությունները: Սրտին մոտ կարող եք ընդունել քաղաքական և սոցիալական իրողությունները, տնային գործերը, ուրիշների դժբախտությունները: Կարող եք ելք գտնել ճգնաժամից, լուծել ընտանեկան, ֆինանսական կամ տարածքային հարցը, սակայն աստղերը հուշում են, որ դա ընդամենը ժամանակավոր լուծում կլինի, որը դադար և առաջընթացի տեսանելիություն կտա:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում չափից դուրս ինքնավստահ և վստահող լինել: Ամենահաջող պայմանավորվածություններն այսօր ցանկալիից շատ հեռու արդյունք կտան: Բարի մտադրություններով կնքված միությունը կարող է անսպասելի պատճառներով կազմալուծվել: Հին հակառակորդի հետ զինադադարը կարող է նորից պատերազմով փոխարինվել՝ ձեզ ծանոթ տհաճ հետևանքներով: Աստղերը խորհուրդ են տալիս հաշվի նստել իրադրության հետ և չձգտել անհնարինին:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ չի տրվում տարվել նոր առաջադրանքներով: Բարդ պայմանները, պատահական անհաջողությունները, իրադարձությունների ընթացքը ղեկավարելու հնարավորության բացակայությունը կարող են ճանապարհի հենց սկզբից սառեցնել ձեր խանդավառությունը: Հերթական անակնկալը կարող են մատուցել տնային հոգսերը, ծառայողական գործերը, առողջության վիճակը: Արժե հաշվարկել ձեր ուժերը՝ ձեզ վրա վերցնելով ուրիշի աշխատանքը:
Ձկներ
Ձկներին դժվար չի լինի հարմարվել ցանկացած արտաքին պայմանի: Հոգու հանգստացում կլինի սովորական զբաղմունքը, հին հետաքրքրությունը: Բացառված չէ ձգտումը հիշողություններին, ժամանակավոր ճանապորհորդությանը դեպի անցյալ: Կարելի է երկրորդ շունչ հաղորդել սառեցված նախագծին, համագործակցությանը: Ամենահաջող որոշումները կկայացվեն ինտուիտիվ կերպով: Ծնողերը կարող են իրենց մեջ դաստիարակչական տաղանդ բացահայտել: