Այսօր՝ ապրիլի 7-ին, երբ նշվում է «Մայրության եւ գեղեցկության» օրը, դերասանուհի Արաքսյա Մելիքյանն իր տոնը կանկացնի երկու բալիկների հետ. ամուսինն այսօր իր կողքին չի լինի, բայց Արաքսյան դրանից չի սրտնեղում, քանի որ ամուսինը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, վերջին օրերին ավելի կարեւոր գործով է զբաղված, նա գտնվում է Արցախում՝ փորձելով որեւէ կերպ օգտակար լինել:

 

«Երկու օր առաջ առավոտյան առանց ինձ հետ որեւէ բան քննարկելու ամուսինս սկսեց հավաքել իրերը, երբ հարցրի, թե ուր է գնում, ասաց՝ որոշել է ու մեկնում է Ղարաբաղ: Դրանից հետո կրկին ոչինչ չքննարկեցինք, նրա այդ որոշումից հետո մեր տանը լռություն էր: Իհարկե, ինձ համար անակնկալ էր, մենք մինչ այդ չէինք խոսել այդ մասին, բայց ընդիմանալ էլ չէի կարող, քանի որ նա ճիշտ որոշում էր կայացրել»,- Life.panorama.am-ին պատմեց Արաքսյան ու շարունակեց.

 

«Անդրանիկն Արցախ գնացել է իր ընկեր բժիշկ Հայկ Բալայանի խմբի հետ, նրանք այնտեղ են բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով. հուսամ օգտակար կլինեն»:

 

Արաքսյան մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ամուսնու այս որոշումն իրեն չի անհանգստացրել, բայց երբ իմացել է, որ Անդրանիկը փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, մի պահ ստրես է ապրել.

 

«Երեկ հեռախոսով պատմեց, որ փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, բայց նրան չեն ընդունել, քանի որ կարծես թե դրա կարիքը չկա ու բացի այդ էլ ավելի փորձառուները պետք է լինեն այնտեղ. Չեմ թաքցնի, մի պահ ստրես ապրեցի, երբ պատկերացրի նրան էլ կռվի դաշտում, բայց Աստված ոչ անի, եթե դրա անհրաժեշտությունն էլ լինի, մեկ է, դեմ չեմ լինի, բա բնությամբ է տրված՝ տղամարադը պետք է կռվի գնա, իսկ կինը տանը նրան սպասի եւ երեխաներին դաստիարակի»,- ավելացրեց դերասանուհին:

 

 

Շարունակությունը` այստեղ: