Կանադական Globalnews կայքը անդրադարձ է կատարել Արցախյան հակամարտությանը: Կայքում հրապարակված հոդվածում ընդգծվում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակի վրա Քարդաշյան քույրերի ազդեցությունը:

 

Հոդվածագրի պնդմամբ՝ սովորաբար գլոբալ կոնֆլիկտները, օրինակ՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը, կամ իրավիճակը Ուկրաինայում, լայն արձագանք են գտնում: Իսկ Լեռնային Ղարաբաղը նման ուշադրության չի արժանանում՝ չնայած արդեն մի քանի տարի է խնդիրը չի լուծվում: Ճիշտ է, Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանների աղոթքները չօգնեցին պատերազմական իրավիճակը կանխելուն, բայց դրանց միջոցով այս խնդրի մասին տեղեկացան մոտ 175 միլիոն մարդ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է և էական նշանակություն ունի: 

 

Կայքը որոշ փաստեր է ներկայացրել Արցախի մասին՝ հավելելով, որ այս խնդրով անհանգստացած են ոչ միայն Քարդաշյանները, այլև Կանադայի կառավարությունը, Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որոնք փորձում են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: