Օրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ընտրյալ ունի, քանի որ վերջերս նրան հաճախ են տեսնում մի երիտասարդի ուղեկցությամբ: Չնայած այդ լուրերը դերասանուհին հերքել էր, այնուամենայնիվ, իր խոսքերով՝ իրադարձությունների անսպասելի զարգացման հետեւանքով, Ժաննան արդեն ուզում է կիսվել իր երջանկությամբ, քանի որ ապրիլի 7-ին կկայանա նրա նշանադրությունը: Իր սիրո պատմությունը դերասանուհին առաջինը վստահում է Life.panorama.am-ին:

 

Պարզվում է Ժաննա Բուտուլյանի ընտրյալը ազգությամբ հայ չէ, ավելին՝ նա արաբ շեյխի որդի է: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց իրենց սիրո պատմության եւ սպասվող հարսանիքի մասին:

 

«Իրականում մեր սիրո պատմությունը ինձ համար մի փոքր անհավանական է, առաջ երբ նման դեպքերի մասին էի լսում, ինքս չէի հավատում ու պատկերացնում, բայց ինչպես ասում են՝ սպասիր անսպասելիին եւ երբեք մի ասա «երբեք»: Նրա անունը Թամեր է, ապրում է Դուբայում: Չգիտեմ էլ ինչպես, բայց ամիսներ առաջ նա նկարներս է տեսել իմ Instagram-ի էջում եւ շատ հավանել է ինձ. հետագայում հասկացա, որ այն ինչ Թամերն ուզում է, անպայման ու ամեն գնով հասնում է»,- պատմեց Ժաննան ու շարունակեց.

 

«Սկզբում, երբ նա ինձ անընդհատ գրում էր, լուրջ չէի վերաբերվում, բայց չեմ թաքցնի, ինքս էլ հիացած էի իր տեսքով: Հետո նա հետաքրքրվել էր ինձնով ու պարզել, որ դերասանուհի եմ, ու այդպես մեր սկզբնական շփումը հենց իմ մասնագիտության շուրջ ծավալվեց, նա գրում էր, որ դիտում է իմ մասնակցությամբ ֆիլմերը, որքան էլ լեզուն չի հասկանում: Ընթացքում ամեն ինչ խորացավ, սկսեցինք շփվել նաեւ «Skype»-ի եւ հեռախոսի միջոցով, մի քանի օր առաջ էլ հեռախոսիս զանգ եկավ ու անսպասելի հայտնեց՝ «Իմ սեւաչյա գեղեցկուհի, ես քո երկրում եմ»: Հավատացեք այդ պահին զգացողությունների իսկական խառնաշփոթ ապրեցի»:

 

Շարունակությունը` այստեղ: