Դերասանուհի Անջելինա Ջոլին շատ նմանակներ ունի: Նրանցից ոմանք պլաստիկ վիահատությունների են դիմում իրենց սիրելի աստղին նմանվելու համար, իսկ ոմանց էլ բնությունը Ջոլիի նման գեղեցկություն է պարգևել: Ահա և նրանցից մեկը: Ղազախստանի բռնցքամարտի նախկին չեմպիոնուհի Զարինա Ցոլոևան շատ են նմանեցնում Ջոլիին: 

 

Զարինան խոստովանել է, որ շատ է սիրում Անջելինային: Նա ինսթագրամի իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, չնայած ես նրա երկրպագուն եմ, բայց պետք է ասեմ, որ այդքան էլ նրան նման չեմ:Մենք իրականում շատ տարբեր ենք»: