Խոյ

Խոյերն այսօր կարող են ավարտել աշխատանքի մնացած մասը կամ ազատվել կասկածերից, որոնք խոչընդոտներ են ստեղծում գործերում առաջընթացի համար: Քիչ հավանական են նորությունները, չարժե շտապել նոր որոշման, եզրակացության, մարտավարության փոփոխության, հաջորդ մակարդակի անցնելու հարցերում: Երեկոյան մոտ հնարավորություն կա ցրվածության: Շատ Խոյերի մոտ աճում է անձնական ազատության պահանջը:

 

Ցուլ

Շատ Ցուլեր այսօր կլինեն ռոմանտիկ կամ ինչ-որ գաղափարի էնտուզիաստ, սակայն գործն արդեն արված քայլերից այն կողմ չի անցնի: Չարժե ղեկավարվել այսօրվա արկածախնդրային տրամադրություններով, քանզի վաղը մտքերն ավելի լուրջ ուղղություն կստանան: Այսօր սկսած գործերը հուսալի արդյունք չեն խոստանում, սակայն, մեծ հավանականությամբ, անհանգստություն կառաջացնեն կամ փակուղի կտանեն: Քնից առաջ կարող են հետաքրքիր մտքեր ծագել:

 

Երկվորյակ

Երկվորյակները կարող են այս օրը հատկացնել հետաքրքիր ծանոթությունների զարգացմանը: Մթնոլորտը տրամադրում է կոլեկտիվ գործընթացների մասնակցության, հավատարիմ ընկերոջ կամ համախոհների խմբի հետ շփման: Օրը հարմար է ժողովների և զանգվածային միջոցառումների մասնակցության համար: Հնարավոր է զբաղվեք ձեր նախաձեռնությունների, մտադրությունների գովազդով: Անձնական կյանքում նախաձեռնությունները խորհուրդ չեն տրվում:

 

Խեցգետին

Հիասթափություններից խուսափելու համար Խեցգետիններին խորհուրդ չի տրվում այսօրվա համար կարևոր միջոցառումներ, նոր նախաձեռնություններ ծրագրել: Մեծ է հավանականությունը, որ չկարողանաք վերահսկել դեպքերի ընթացքը, ձեր սպասումները չիրականանան, իսկ հետաքրքրությունները հաշվի չառնվեն: Ամենայն հավանականությամբ, դրանում ոչ մեկի անձնական մեղքը չի լինի. այդպես կդասավորվեն հանգամանքները:

 

Առյուծ

Առյուծները կարող են հետաքրքրված զբաղվել սիրելի գործով՝ միաժամանակ ամրապնդելով իրենց ճանաչվածությունը: Օրը լավ է ինտելեկտուալ կամ հոգևոր իրականության վրա շեշտադրմամբ զբաղմունքների, կոլեկտիվի կյանքին մասնակցելու համար: Կախված իրավիճակից և անձնական հակումներից՝ կարող եք հաջող հանդես գալ աշակերտի կամ ուսուցչի դերում: Գործնական միջոցառումները հաջող կլինեն, եթե շարունակեք վերջին օրերին որդեգրած քաղաքականությունը:

 

Կույս

Կույսերը կքաղեն իրենց պահվածքի և հոգեկան տրամադրվածության պտուղները: Լավատեսությունը և սեփական ջանքերի արդյունքներով բավարարվածությունը կհուշեն, որ գերազանց գլուխ եք հանել ճանապարհի հերթական փուլից: Հիվանդությունը, գրգռվածությունը, մանր վրիպումների և թյուրիմացությունների շղթան մտածելու առիթ են. հնարավոր է, որ սխալ եք գնահատել իրավիճակը և ընտրել առաջնայնությունները, ժամանակին ցորենը որոմից չեք առանձնացրել:

 

Կշեռք

Կշեռքները ստեղծված իրավիճակից լիքը լավ բան կարող են քաղել, սակայն շատերին նախկինի պես կտանջեն կասկածները: Աստղերը հուշում են, որ անվստահության վիճակը բեղմնավոր է, եթե չափից դուրս չսևեռվեք  զգացմունքների պատահական խաղի վրա: Տպավորվող և կասկածամիտ Կշեռքները, ովքեր ենթարկվում են արտաքին ազդեցություններին, ճիշտ կանեն կողքին ընկեր ունենալ, ով ունակ է տրամաբանորեն և անաչառ դատել:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում ապավինել միայն սեփական խելքին և հնարամտությանը: Օգտակար է ուսումնասիրել ուրիշի փորձը, նկատի առնել այլ մարդկանց հաղթանակներն ու բացահայտումները: Լավագույն պահը չէ արտահայտվելու համար, սակայն կարող եք լուռ ընթերցել, լսել, ծանոթանալ դետալներին: Խորհուրդ է տրվում հետաձգել ցանկացած ծախս և վերջնական ընտրություն. բացառված չէ, որ այսօր բաց թողնեք առանցքային պահերից մեկը:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են ապավինել ընկերական օգնությանը, սակայն չստանալ ցանկալի կարեկցանքը, հոգատարությունը: Այսօրվա բացասական արտահայտումները կարող են լինել քմահաճույքները, տրամադրության տատանումները, չափից դուրս սենտիմենտալությունը, անհաջող ընտրությունը, գումարային կորուստները, չհիմնավորված ամբիցիաները: Այսօր չարժե զբաղվել իմիջով, գնումներ անել, սիրո և տնային գործերի մեջ նախաձեռնություն դրսևորել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում այսօր չափից դուրս եռանդ դրսևորել աշխատանքում և անել ավելին, քան պահանջվում է: Ձեր ձեռնարկումներին այսօր սպասվում է բավականին համեստ և ոչ տևողական հաջողություն, իսկ որոշ նախաձեռնություններ ի սկզբանե փակուղային կլինեն: Չարժե ընկնել զգացմունքների և զգացողությունների թակարդը. որքան ուժեղ է ձեզ տիրող ոգևորությունը, այնքան մեծ է մոլորվելու հավանականությունը:

 

Ջրհոս

Ջրհոսների մեծամասնության մտքերն այսօր միտված են ապագային: Չարժե չափից դուրս քննադատորեն մոտենալ ձեզ կամ ձեր ընկերներին այցելած կանխազգացումներին, ինչպես նաև իրադրության ուղարկած նախանշաններին: Այն, ինչ այսօր երևակայության խաղ է թվում, վաղը կարող է իրականություն դառնալ: Օրը կարող է մտորումների սնունդ տալ առաջադեմ և ոչ ստանդարտ մտածող մարդկանց, ինչ-որ կարևոր բան հուշել գյուտարարներին, վերլուծաբաններին, լրագրողներին:

 

Ձկներ

Ձկներն այսօր հակված են ամեն ինչ տեսնել վարդագույն երանգներով: Հոգեկան վերելքը կարող է պայմանավորված լինել ճգնաժամի ավարտով: Բարդ միջանձնական հարաբերություններում հնարավոր են «ստոկհոլմյան համախտանիշի» արտահայտումներ: Որքան ուժգին է եղել տագնապը, այնքան ավելի մեծ է էյֆորիա զգալու հավանականությունը: Որպեսզի հակասական զգացմունքների զոհ չդառնաք, ավելի լավ է զբաղվել նոր գործով, շփվել ընկերների հետ: