Խոյ

Խոյերը կարող են գնահատել իրենց աշխատանքի արդյունքները: Գերազանց օր է սեփական և ուրիշի սխալների վրա սովորելու, ինքնաիրացման  ձեր ընտրած ուղով առաջ շարժվելու համար: Հարմար է մասնագիտական և ընդհանուր աշխարհայացքի ընդլայնման, օտար լեզվի ուսումնասիրման համար, մեծացնում է հետաքրքրությունը նորությունների, ճանապարհորդությունների, քաղաքական և գիտական իրադարձությունների նկատմամբ, ստիպում է ավելի լուրջ վերաբերվել հավատի, բարոյականության հարցերին:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում ձգտել արտաքին էֆեկտների: Այժմ ավելի կարևոր է զբաղվել հրատապ գործերով, հաղթահարել ի հայտ եկած խոչընդոտները: Շատ կարևոր է ըմբռնել խնդիրների պատճառները, անել հնարավոր ամենը դրանց վերացման համար և հերթական դասը քաղել ապագայի համար: Արժե վերահսկել գործարքները, վճարային գործողությունները, տեխնիկական և տրանսպորտային գործընթացները, ժամանակին համակարգել փաստերն ու տվյալները:

 

Երկվորյակ

Երկվորյակները հեշտությամբ կհաղթահարեն փոխըմբռնման ճանապարհին խոչընդոտների մեծամասնությունը: Օրը հարմար է գործնական պայմանավորվածությունների, ընկերության անունից հանդես գալու համար: Գործընկերներն անպայման կգնահատեն ձեր կրթվածությունն ու ինտելեկտը: Բացառված չէ, որ մրցակիցները նույնպես սկսեն ավելի հարգալից ձեզ վերաբերվել: Պաշտոնական զրույցում չարժե ազատություն տալ զգացմունքներին:

 

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է տպավորությունների բազմազանություն: Օրվա ընթացքում հնարավոր են և՛ հաղթանակներ, և՛ սխալներ, և՛ թյուրիմացություններ: Կարող է հետաքրքիր հանդիպում տեղի ունենալ: Ղեկավարության, գործընկերների հետ շփումները թույլատրելի են կիսապաշտոնական ոճով: Բազմաթիվ մանրուքների մեջ չխճճվելու համար արժե պահպանել մտքի քննադատականությունը, կարգապահությունը, տարբերել ճշմարտությունը ստից:

 

Առյուծ

Այսօր լավագուն դիրքում կլինեն այն Առյուծները, որոնք խոստորեն հետևում են ծրագրին: Անփորձ Առյուծներին խորհուրդ է տրվում կապ պահպանել ուսուցչի հետ կամ աչքի առաջ ընդօրինակման առարկա ունենալ: Բաժանումներն այսօր դեր չեն խաղա, ավելի կարևոր է ինտելեկտուալ և հոգևոր միասնությունը: Եթե հայտնվել եք խճճված իրավիճակում, կարևոր է պահպանել գլխավոր ուղղությունը, խուսափել գայթակղություններից: Լավագույն պահը չէ սիրային նախաձեռնությունների համար:

 

Կույս

Ընտրելով յուրօրինակ ճանապարհ՝ Կույսերին խորհուրդ չի տրվում կտրվել իրականությունից: Այսօր վտանգավոր է կյանքի խիստ իրողությունները և պահի պահանջները ցանկալի անվրդով պատկերով փոխարինելը: Որպեսի ջանքերն արդյունք տան, ստիպված կլինեք օրվա ողջ ընթացքում վերահսկել ձեզ՝ թույլ չտալով ավելորդություններ, ծայրահեղություններ, զգացմունքային փոթորիկներ: Վատ օր չէ ինտելեկտուալ աշխատանքի, ինքնակրթության համար:

 

Կշեռք

Կշեռքները կարող են հետաքրքիր ուղևորություն կատարել, հետազոտություն անցկացնել: Այսօր կարելի է ամրապնդել մասնագիտական դիրքերը, համալրել գիտելիքները, դիմանալ քննությանը, լուծել փաստաթղթերի, կապի, տրանսպորտի հարցերը: Իրադրության դրական պոտենցիալը կարող է նվազեցնել խճճված իրավիճակը, որում հայտնվել եք, կամ վատ ինքնազգացողությունը: Առօրյա գործերով զբաղվելն ավելի ուրախ կլինի, եթե կապ եք պահպանում ընկերների հետ:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ավելի բծախնդիր ծրագրել իրենց գործերը, այդ թվում՝ ֆինանսական: Կարող եք ամրապնդել ձեր դիրքերը՝ ընտրելով ճիշտ ուղի, սակայն կարող եք և կորցնել միջոցների մի մասը, եթե սխալ մարտավարություն ընտրեք: Ավելի լավ է օգտվել օրենքով թույլատրված եղանակներից: Անցանկալի են ֆինանսական, սիրային և այլ արկածախնդրությունները, չարժե շտապել նոր վարկի ձևակերպման, բարյացակամ զոհաբերությունների հարցերում:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում բաց չթողնել ընկերների հետ հանդիպելու, երեխաների հետ խոսելու հնարավորությունը: Լավ օր է նաև ծրագրային հայտարարությունների, ելույթների համար: Հայտնի մարդկանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ շփվել հանրության հետ: Որպեսզի ձեռնարկած գործողությունները հաջողություն ունենան և տան անհրաժեշտ արդյունքը, հարկավոր է պահպանել ներքին հավասարակշռությունը, մտքի պարզությունը, համոզմունքների հստակությունը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները ճիշտ կանեն դիտորդ մնալ և սովորել ուրիշի օրինակի վրա, սակայն այժմ ոչ բոլորը կարող են դա իրենց թույլ տալ: Եթե ընտրությունը ձեզ թելադրում է պարտքը, հանգամանքները կամ այլ մարդիկ, դժվար կլինի պատասխանատությունից խուսափելը: Հնարավոր է ստիպված լինեք արտահայտել ձեր կարծիքը: Արժե հիշել, որ հակիրճությունը տաղանդի քույրն է: Չարժե ձեզ թույլ տալ շատախոսություն և վստահող տոն, հոգին բացել անծանոթ մարդկանց առջև:

 

Ջրհոս

Ջրհոսները պատրաստ են ողջ օրը զբաղվել նամակագրությամբ, ակտիվորեն հետաքրքրվել նորություններով, շփվել ընկերների հետ, նպատակային հետազոտություններ և որոնումներ իրականացնել: Այսօր տեղյակ կլինեք իրադարձություններից, հեշտությամբ կյուրացնեք անհրաժեշտ վարքը, կհայտնվեք անհրաժեշտ վայրում: Բախտին արժե գումարել համոզվածությունը, շրջահայեցությունը. դա զգալիորեն կբարձրացնի ձեր հնարավորությունները:

 

Ձկներ

Ձկները հակված են օրվա ողջ ընթացքում տրվել անհանգստություններին և կասկածներին, ինչը կարող է տեղ չթողնել ավելի արդյունավետ զբաղմունքների համար: Շատերին կմտահոգի իրենց անձնական հմայքը: Այսօր կարող եք հեշտությամբ սխալվել ձեր նկատմամբ. չարժե շտապել ձեր որակներին և հեռանկարներին գնահատական տալու, իմիջի, հագուստի ընտրության հարցերում: Լավ կլինի պահն օգտագործել նպատակային փորձի կամ որոնման համար: