Խոյ

Խոյերը կարող են բախվել էնտուզիազմի ժամանակավոր նվազման, ինչպես նաև որոշակի տարօրինակությունների հետ: Խնդրահարույց հարաբերություններում կարող են սրվել հակասությունները: Ներդաշնակ միություններում հնարավոր են տարաձայնություններ' առանց տեսանելի պատճառի: Հնարավոր են ոչ տիպիկ խնդրանքներ քիչ ծանոթ մարդկանցից: Եթե հետաքրքրված եք հետագա շփմամբ, արժե ավելի դիվանագետ և ուրիշների թերությունների նկատմամբ ներողամիտ լինել:

 

Ցուլ

Ցուլերին այսօր կարող են նյարդայնացնել աննշան մանրուքները: Հնարավոր է չափից դուրս բծախնդրություն աշխատանքում, բացառված չէ մանրախնդիր վերաբերմունքն ուրիշի շարժուձևի, խոսքերի, ժեստերի նկատմամբ: Ձեզ կարող է նյարդայնացնել քաղաքավարի տոն պահելու անհրաժեշտությունը մարդկանց հետ շփման մեջ, ում չեք սիրում: Կարող է իրեն անսովոր պահել ընտանի կենդանին: Օրը հարմար չէ նախաձեռնությունների համար, անցանկալի են կոսմետիկ փորձարկումները:

 

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի ակտիվ օգտագործել առավոտյան և ցերեկային ժամերը: Այդ ժամանակ ձեզ կարող է ուղեկցել ստեղծագործությամբ կամ անձնական հարաբերություններում ինչ-որ հատուկ նրբությամբ համակվածությունը: Որոշ գործերով կարող եք զբաղվել անբացատրելի հետաքրքրությամբ և մոլեռանդությամբ: Նախապատվությունն արժե տալ ոչ թե մեծ ծրագրերին, այլ այսրոպեական առաջադրանքներին:

 

Խեցգետին

Խեցգետինների մոտ հնարավոր են անսովոր ցանկություններ: Բացառված չէ կպչուն գաղափար' կապված տան, ընտանեկան գործի հետ: Որոշ Խեցգետիններ կբախվեն մտերիմների սադրիչ գործողությունների հետ: Չարժե խրախուսել ձեր քմահաճույքները, եթե դրանք խախտում են ներդաշանակությունն ընտանիքում, կոլեկտիվում: Խորհուրդ չի տրվում հյուրեր ընդունել, պայմանագիր կնքել: Հոգեկան և մտավոր հավասարակշռությունը կվերականգնվի գիշերվա մոտ:

 

Առյուծ

Առյուծներին կարող է անհրաժեշտ լինել շփում մտերիմ ազգականների, հարևանների, գործընկերների հետ: Այսօրվա այցերը և ուղևորությունները խոստանում են հետաքրքիր տպավորություններ, սակայն չարժե դրանք երկարաձգել մինչ ուշ երեկո: Չարժե լուրջ վերաբերվել առաջարկություններին, հաճոյախոսություններին: Օրվա վերջում ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել տնային գործերը, կարող է աճել զգայականությունը:

 

Կույս

Շատ Կույսերի ուշադրությունը կգրավեն ոչ տիպիկ երևույթները: Կարող է աճել ձեռագործ իրերի, նորաձևության միտումների նկատմամբ հետաքրքրությունը: Հնարավոր է ցանկանաք ինչ-որ մեկին յուրօրինակ նվեր անել: Այդ դեպքում արժե նախապես համոզվել, որ չեք սխալվում ուրիշի ճաշակի գնահատման մեջ, այլապես ձեր ուշադրության նշանը թեթև շփոթվածությամբ կընդունվի: Կարևոր նախաձեռնությունները, հատկապես անձնական, արժե թողնել երեկոյան:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հրաժարվել մանր թուլություններից, սակայն չարժե նաև ամբողջությամբ ենթարկվել վնասակար և վատ սովորություններին: Չարժե աշխատել իմիջի վրա, գնումներ կատարել, որոշումներ ընդունել, քանզի ձեզ կարող է դավաճանել ճաշակը: Այսօր հնարավոր է նաև ընկճվածություն, ապակառուցողական զգացմունքներ, քմահաճույքներ: Աստղերը հուշում են, որ չպատճառաբանված նյարդայնությունը կարող է պայմանավորված լինել առողջական վիճակով:

 

Կարիճ

Կարիճների համար կարևոր է պահպանել հանդարտություն ոչ միայն հարաբերություններում, այլև հոգում: Ներքին հավասարակշռությանը կարող է խանգարել վիրավորվածությունը, խանդը, կասկածը: Մեծ է իզուր անհանգստությունների հավանականությունը: Ոչ բարյացակամ միջավայրում չարժե ցույց տալ ձեր գաղտնի թուլությունները: Չարժե այսօր ծանոթություն, կարևոր հանդիպում ծրագրել: Օրվա վերջում զգացմունքային ֆոնը կկարգավորվի:

 

Աղեղնավոր

Ամենադրական միտումների ֆոնին' Աղեղնավորներին կարևոր է մնալ իրատես և ժամանակին վերահսկել երևակայության թռիչքը: Այսօր կարող եք գեղեցկացնել մեկի պատկերը կամ, հակառակը, որոշ մարդկանց նկատմամբ անբացատրելի հակակրանք զգալ: Կարող եք նաև սխալ գնահատել ժամանակի գործոնը: Աստղերը հիշեցնում են, որ ավելի լավ է ներքին բավարարվածություն ստանալ իրական նվաճումներից, այլ ոչ մտացածին հաջողություններից և կեղծ հեռանկարներից:

 

Այծեղջյուր

Օրը չեզոք է զսպվածությամբ օժտված Այծեղջյուրների համար: Ձեզ հետ կարող է վատ կատակ խաղալ զգացմունքային անհավասարակշռվածությունը, նախանձը, ճնշվող դժգոհությունը, ֆիզիկական վատ վիճակը: Հնարավոր է սուր արձագանք տնային իրադրության, ծնողների կամ ամուսնու արարքների նկատմամբ: Հոգում անհամաձայնությունը և մտքերում քաոսը կարող են դրդել չհիմնավորված վախերի, անտեղի գործողությունների: Խորհուրդ չի տրվում փոխել աշխատանքը, ոճը:

 

Ջրհոս

Ջրհոսների համար օրը ներդաշնակ է, սակայն կարող է առկա լինել մարդկանց և իրադարձությունները իդեալականացնելու հակվածություն: Նույնիսկ եթե հանգամանքները լավատեսություն են ներշնչում, իսկ մարդիկ' վստահություն, աստղերը խորհուրդ են տալիս մնալ իրավական հարթությունում և ողջամտության սահմաններում, չտարվել հույսերով և արկածախնդրություններով: Անձնական հանդիպումները, ստեղծագործական միջոցառումները չարժե ձգել մինչ գիշեր:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում հեռու մնալ այսօրվա գայթակղություններից, քանզի արդյունքը կարող է հիասթափեցնել: Որոշ դեպքերում ռիսկ կա բացասական ելքի, ուղղակի վնասի: Խորհուրդ չի տրվում գործ ունենալ նրանց հետ, ում վատ եք ճանաչում, ում շարժառիթները ձեզ մոտ կասկած են առաջացնում: Անցանկալի է տրվել գայթակղությանը և արագ լուծել բարդ առաջադրանքը, շրջանցել օրենքը կամ բարոյական նորմերը: Օրվա վերջում կարող եք ձեզ ավելի ազատ զգալ: