H&M-ի հավաքածուից հագուստի մի քանի մոդելներ դարձել են Փարիզի Les Arts Dռcoratifs դեկորատիվ արվեստի թանգարանի ցուցանմուշներ:Խոսքը վերաբերում է Conscious Exclusive շարքին, որն ստեղծվել է վերամշակված նյութերից:

 

Այդ հավաքածուում տեղ գտած հագուստը կներկայացվի նաեւ Fashion Forward — Three Centuries of Fashion ցուցահանդեսում: Բացի երեկոյան հանդերձներից, թանգարանում կցուցադրվեն նաեւ հայտնի դիզայներների, օրինակ, Կառլ Լագերֆելդի հետ H&M-ի կոլաբորացիաներից մի քանի մոդելներ:

 

Conscious Exclusive շարքի իրերը զարդարված են ուլունքներով եւ վերամշակված ապակուց ստացված ստրազներով (արհեստական թանկագին քար): Հագուստն ստեղծելիս օգտագործվել Է նաեւ դենիմիտ՝ նյութ, որն ստեղծվել Է վերամշակված դեմինից: Վաճառքում այդ հավաքածուն կհայտնվի ապրիլին, գները տատանվում են 15-ից մինչեւ 500 եվրո:

 

H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկի եւ մասս-մարկետ սեգմենտի աքսեսուարների, ինչպես նաեւ տան համար նախատեսված ապրանքների արտադրող Է եւ ռեթեյլեր: Ընկերությունը հիմնադրվել Է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում Է Ստոկհոլմում: 2004 թվականից համատեղ լիմիտավորված հավաքածուներ Է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մաքքարթնիի, Versace-ի եւ Balmain-ի հետ: H&M Group-ի մեջ մտնում են նաեւ COS, Monki, & Other Stories, Weekday, Cheap Monday հագուստի բրենդները: