Խոյ

Խոյերի համար կարևոր են մարդկանց հետ փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ ոչ պաշտոնական ատյանների հետ: Աստղերը հիշեցնում են, որ այժմ պայմանագրեր եք կնքում երկար ժամանակով, և խորհուրդ են տալիս հեռատեսություն դրսևորել: Որպեսզի միությունը հետագայում նույնպես արդյունավետ մնա, արժե լուրջ վերաբերվել ձեր պարտականություններին, տեսնել ձեր նախաձեռնությունների հնարավոր հետևանքները համատեղ հետաքրքրությունների վրա:

 

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ չեն տալիս ապավինել զգացմունքներին և նախազգացումներին, ինչպես նաև արդարության մասին իրենց սեփական ըմբռնմանը: Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ ձեր ընթացիկ հետաքրքրություններն ամբողջությամբ հաշվի չառնվեն: Չարժե որևէ մեկից նեղանալ. ամենայն հավանականությամբ, շրջապատողները նույն վիճակում են, ինչ դուք: Արժե դրսևորել կարգապահություն, կատարողականություն, պարտքի զգացում:

 

Երկվորյակ

Երկվորյակների տրամադրության մեջ այսօր գերաշկռող կլինեն լավատեսական նոտաները: Սահմանափակումների մեջ իրենց դրական պահերը կգտնվեն, օրինակ՝ ծրագրին հստակ հետևելու հնարավորություն՝ առանց ուղուց շեղվելու: Արժե գործադրել բոլոր ջանքերը գործի կամ հեռանկարային հարաբերությունների հաջող զարգացման համար. հաստատած կապերը պետք կգան նաև ապագայում: Հնարավոր է ստիպված լինեք պաշտպանել ձեր ստեղծագործական ինքնուրույնությունը:

 

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում դիվանագիտություն սովորել: Փոփոխված պայմաններում հետաքրքրությունների հավասարակշռությունը կարող է այլ տեսք ունենալ, քան դուք սովոր եք: Գուցե այժմ արժե ավելի հաճախ ինչ-որ բան անել շրջապատի համար՝ առանց ակնթարթային շնորհակալության սպասելու: Չարժե ազատություն տալ ապակառուցողական սովորություններին: Տվյալ խորհուրդները կրկնակի ակտուալ են նրանց համար, ովքեր փոխել են բնակավայրը, աշխատանքը:

 

Առյուծ

Դրական պահերի հետ մեկտեղ՝ Առյուծները կարող են բախվել ծանոթ դժվարություններին: Աստղերը հուշում են, որ այժմ դրանք հաղթահարելը շատ ավելի հեշտ է, կարևոր է միայն գիտակցել ձեր ներկայիս հնարավորությունները և չնահանջել: Իրավիճակը թույլ է տալիս կա՛մ ժամանակին օգնություն ստանալ, կա՛մ բարձրացնել սեփական շարժունակությունը: Հնարավոր է սկսել եք ավելի լավ վարել մեքենան, հավելյալ լիազորություններ եք ստացել:

 

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս բարյացակամ ընդունել օբյեկտիվ սահմանափակումները: Եթե դադարեք ուժերը վատնել արտաքին հանգամանքների դեմ պայքարի վրա, էներգիա կխնայեք օգտակար գործողությունների համար և կսկսեք ընթացիկ առաջադրանքները կրկնակի արագ լուծել: Արժե սովորել լեզու գտնել մարդկանց հետ, ում տվյալ պահին ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը: Ցանկալի է ժամանակին նրանց հետ համաձայնեցնել նախաձեռնությունները:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հաշվի նստել ոչ միայն շրջապատի, այլև սեփական դրության հետ: Ծանրաբեռնությունները ցանկալի է համապատասխանեցնել ընթացիկ ինքնազգացողությանը, հոգսերի մի մասն այսօր կարելի է դնել օգնականների վրա: Աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել ձեր տրամադրության տատանումները: Գրգռող գործոններից խուսափելու համար արժե զբաղվել նրանով, ինչն այս պահին ամենից լավն է ստացում, և ժամանակ առ ժամանակ հանգստանալ:

 

Կարիճ

Այս օրը Կարիճներին թույլ կտա գիտակցել իրենց շփման շրջանակի արժանիքներն ու թերությունները: Եթե ձեզ շրջապատել եք պայթյունավտանգ բնավորությամբ և անկանխատեսելի պահվածքով մարդկանցով, դժվարություններն ի հայտ կգան ոչնչից: Ագրեսիան զսպելու և իրավիճակն իր հունին վերադարձնելու համար չարժե հարվածին հավածով, սադրանքին սադրանքով պատասխանել: Ավելիին կարելի է հասնել՝ ցուցաբերելով զսպվածություն և շարունակելով գնալ ձեր ընտրած ուղով:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են ցուցադրել իրենց մասնագիտական և կազմակերպչական տաղանդները, ինչպես նաև հեռատեսությունը: Այսօր շրջապատողները հակված են գնահատել ձեզ ոչ թե պաշտոնական կարգավիճակի այլ իրական ունակությունների և մարդկային որակների համար: Ձեզ շատ բան կներեն, եթե ձեր վրա կարելի է հույս դնել: Կարող եք հանդես գալ համատեղ գործողությունների համակարգողի, իշխանության ներկայացուցչի, փորձագետի դերում, թիկունք լինել ընկերներին:

 

Այծեղջյուր

Այսօր լավագույն դիրքում կհայտնվեն Այծեղջյուրները, որոնք խորասուզված են իրենց զբաղմունքներում, ինչպես նաև նրանք, ովքեր ճիշտ են գնահատում իրավիճակը և չեն ձգտում զբաղեցնել տվյալ պահին իրենց չհամապատասխանող տեղ: Լավագույն պահը չէ ռիսկերի, բաց մրցակցության համար: Եթե ղեկավարում եք իրադարձությունները, ավելի լավ է անել դա կուլիսներից: Գործընկերները կգնահատեն ձեր՝ ստվերում մնալու և ուրիշների դափնիներին չհավակնելու պատրաստակամությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներն ունեն բոլոր հնարավորությունները խուսափելու խնդիրներից և իրավիճակից ի շահ ձեր հետաքրքրությունների արդյունավետ օգտվելու: Նույնիսկ ոչ բարենպաստ մթնոլորտում հնարավորություն ունեք գտնելու ձեր տեղը, ապահովելու ձեր և ձեր նախագծերի անվտանգությունը: Արտաքին լարվածության ալիքը կարող է դիպչել ձեզ, եթե մնացել են չուղղված սխալներ և թուլություններ, իսկ գործերում կան չպաշտպանված, վատ կազմակերպված հատվածներ:

 

Ձկներ

Ձկներին աստղերը հիշեցնում են, որ օրենքը խիստ է, բայց արդար: Եթե ձեր խիղճը մաքուր է, վախենալու բան չունեք: Բացառված չէ, որ խրախուսանքի արժանանաք ձեր ցուցաբերած տոկունության, պարտքին հավատարմության համար: Այսօրվա վախերն ու անհանգստությունները նշանակություն ունեն, նախևառաջ, ձեր ապագայի համար: Աստղերը խորհուրդ են տալիս ուսումնասիրել ձեր թերությունները և ուրիշների սխալները, որպեսզի հետագայում դրանք չկրկնեք: