Rolling Stones-ի կիթառահար Քիտ Ռիչարդսը Նյու Յորքի՝ Մանհեթենի վրա գտնվող իր տունը վաճառում է 12,2 մլն դոլարով: Այդ մասին գրել է  The Real Deal-ը:

 

Բնակարանը գտնվում Է 1929 թվականին արտ-դեկո ոճով կառուցված շենքում: Այն ունի չորս ննջարան, նույնքան էլ լոգասենյակ, ճաշասրահ, պատշգամաբաձեւ երեք շինվածք, գրադարան, բրոնզե բազրիքներով աստիճաններ: Ինտերիերում տիրապետողը չեզոք երանգներն են: Մի քանի տարի առաջ բնակարանը վերանորոգվել էր:

 

Կիթառահարն այս անշարժ գույքը 2014 թվականին ձեռք Էր բերել 10,5 մլն դոլարով, ճշտում է հրատարակությունը:

 

Քիտ Ռիչարդսը բրիտանացի երաժիշտ է, երգերի հեղինակ. նա և Միք Ջագերը The Rolling Stones ռոք-խմբի առանցքային անդամներն են: