Այս տարի Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կվարի Ֆրանսիայում հայտնի դերասան եւ հումորիստ Լորան Լաֆիտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Canal+ հեռուստաալիքը, որը ուղիղ հեռարձակում է իրականացնելու Կաննից:

 

Ֆրանսիայում 42-ամյա Լաֆիտը հայտնի է կատակերգական և դրամատիկական կինոժապավեններում խաղացած բազմաթիվ դերերով: Մասնավորապս, նա նկարահանել է «Բոսորագույն գետերը», «Փոքրիկ գաղտնիքներ», «Կատակը՝ մի կողմ» ֆիլմերում: Բացի այդ արտիստը ակտիվորեն մասնակցում է հեռուստասերիալների նկարահանումների, ռադիոբեմադրությունների, հումորիստական մոնոներկայացումներ է տալիս: 2012 թվականից նա նաեւ Փարիզի հնագույն Comedie-Francaise թատերախմբի անդամ Է:

 

Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11-ից մինչև 22-ը: Ավելի վաղ հայտարարվել է, որ դրա ժյուրին կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը, որն ամենից առաջ հայտնի է որպես «Խելագար Մաքսը» ֆանտաստիկ քվադրոլոգիայի ստեղծող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: