The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի մազափունջն աճուրդի ընթացքում վաճառվել է 35,000 դոլարով: Աճուրդը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ամենամեծ, և աշխարհի մեծությամբ երրորդ «Heritage Auctions» աճուրդների տանը:

 

Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, երաժշտի` մոտ 10 սմ երկարությամբ մազափունջը պահպանվել է վարսավիրի մոտ, որը կտրել է  Լենոնի մազերը՝ «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմի նկարահանումներից առաջ:

 

Հաղորդվում է, որ Լենոնի մազերը ձեռք է բերել հուշաիրերի բրիտանացի կոլեկցիոներ Փոլ Ֆրեյզերը:

 

Прядь волос Джона Леннона