Ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 22-ին, տեղի կունենա երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: «Ինձ գրկիր»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր տեսահոլովակը, որի թրելյերն արդեն հասանելի է համացանցում:

 

«Նոր երգիս երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Աշխատել եմ շատ տաղանդավոր ու պրոֆեսիոնալ մարդկանց հետ, հուսամ` իմ երկրպագուները նոր աշխատանքիս որակից գոհ կմնան»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սյուզի Մելիքյանը:

 

Երակարատեւ դադարից հետո Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակի համար կրկին համագործակցել է Արտյոմ Աբովյանի հետ. «Սա Արտյոմ Աբովյանի հետ իմ երկրորդ աշխատանքն է, շատ բարձր եմ  գնահատում նրա գործերը, իրար անմիջապես հասկանում ենք, արդյունքում ստանում ենք մեզ գոհացնող արդյունք: Տեսահոլովակում փորձել ենք ցույց տալ հույզեր, ապրումներ, որն ունենում է յուրաքանչյուրը, երբ սիրում է. չկա հատուկ սյուժետային գիծ, բայց փոխարենը կա իմաստ եւ հանգուցալուծում, որն ամեն մեկն իր տեսանկյունով կհասկանա»,- պատմեց Սյուզի Մելիքյանը:

 

 

Շարունակությւոնը` այստեղ: