Փետրվարի 18-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Միհրան Ծառուկյանը, Մհերը, Քրիստինե Պեպելյանն ու Արամեն: Այս մասին Life.panorama.am-ին հայտնել է համերգի կազմակերպիչ Հարություն Էքիզյանը:

 

«Համերգը տեղի կունենա փետրվարի 18-ին, որում ընդգրկել ենք մեր ամենապահանջված երգիչներից չորսին՝ Միհրան Ծառուկյանին, Մհերին, Քրիստինե Պեպելյանին եւ Արամեին: Իհարկե, մենք ունենք էլի մի շարք բարձր վարկանիշով երգիչներ, որոնց եւս կցանկանայինք հրավիրել, սակայն նրանք այս շրջանում քաղաքում չէին լինելու: Համերգը կոնկրետ խորագիր չի ունենալու, սա կոմերցիոն համերգ է, որի վերաբերյալ նպատակներ ունենք՝ շատ ենք ուզում, որ սա շարունակական բնույթ կրի եւ առաջիկայում հաճախ կազմակերպենք նման համերգներ: Միաժամանակ, չեմ կարող չնկատել, որ նմանատիպ համերգների հաճախականությունը կախված կլինի սրանից, եթե սա կոմերցիոն առումով արդարացվի, ուրեմն այն շարունակական բնույթ կկրի, իսկ եթե ոչ, հնարավոր է՝ մի քանի համերգից հետո դադարացվի»,- նշեց կազմակերպիչը:

 

Շարունակությունը` այստեղ: