Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան, որն զբաղվում է «Օսկարի» կազմակերպմամբ և մրցանակների հանձնմամբ, որոշել է կրճատել հաղթողների ելույթների ժամանակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսն ավանդական ճաշկերույթի ժամանակ, որին հավաքվել Էին անվանակարգորդները, հայտարարել Է, որ այս տարի մրցանակների հանձնման արարողության մեջ տեղի կունենան որոշ փոփոխություններ:

 

Արձանիկների տերերի խոսքի ձգձգում թույլ չտալու նպատակով, որոնք բեմ են դուրս գալիս դրանք ստանալու համար, անվանակարգորդներին աաջարկվել է վաղօրոք պատրաստել այն անձանց ցուցակը, ում իրենք կցանկանային շնորհակալություն հայտնել և առանձնապես նշել իրենց շնորհակալական խոսքում:

 

«Օսկարի» դափնեկրին հայտարարելուց հետո համապատասխան ցուցակը վազող տողի տեսքով կցուցադրվի Էկրանին, իսկ հաղթողն ինքը կկարողանա իրեն հատկացված 45 վայրկյանի ընթացքում խոսել այլ բաների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը' Reuters