Խոյ

Խոյերի էներգիան առավոտյան կգտնվի նվազագույն նշագծի վրա, սակայն օրվա ընթացքում կաճի: Երեկոյան կաճի համախոհների շրջապատում գտնվելու պահանջը: Աստղերը հիշեցնում են, որ այժմ ձեր նախաձեռնություններին պետք է նախորդի գործողությունների ծրագիրը, խորհուրդ են տալիս առանց կոնկրետ նպատակի և մտածված ծրագրի արկածների մեջ չմտնել: Նշյալ պայմանների բացակայության դեպքում ավելի լավ է ակտիվությունն ուղղել այսրոպեական պահանջներին:

 

Ցուլ

Օրվա սկզբում շատ Ցուլերի հատկանշական կլինեն պասիվությունը և երազկոտությունը: Հնարավոր է նորություն, հաջող միտք, զուգընկերոջ, ընկերոջ, մտերիմ անձնավորության հետ սերտ էմոցիոնալ և հոգևոր կապ: Օրվա երկրորդ կեսին արտաքին հանգամանքները կամ ներքին փոփոխությունները կստիպեն ձեզ հաղթահարել իներտությունը և պահպանողականությունը, սկսել մտածել և գործել ժամանակի ոգուն համապատասխան:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում առավոտյան գաղափարներն ու տվյալները դնել գործողությունների հիմքում: Օրվա ընթացքում սպասվում է ծրագրերի փոփոխություն, հնարավոր է նորություն ստանաք, կամ վերանա նախկին տրամադրությունը: Բացառված չէ, որ փոփոխություններն անսպասելի կամ տվյալ պահին ձեզ համար անհարմար լինեն: Օրվա երկրորդ կեսը կարելի է օգտագործել ստանդարտ գործընթացների կրճատման, նպատակային թարմացումների համար:

 

Խեցգետին

Խեցգետիններին այսօր չի հաջողվի մնալ հարմարավետության գոտում: Առավոտյան հնարավոր է ռոմանտիկ տրամադրություն, հաջողությունը կրկնելու կամ նախկին ուղին շարունակելու ցանկություն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոփոխություններ և զգացմունքային վերելք: Կարող եք համարձակ քայլի գնալ: Բացառված չէ մասնագիտական և կարիերային ամբիցիաների սրումը: Ցանկալի է խուսափել շտապողականությունից և չհամակարգված գործողություններից:

 

Առյուծ

Օրվա սկիզբը շատ Առյուծներ կդիմավորեն անվստահության, ցածր ֆիզիկական կամ էմոցիոնալ տոնուսի վիճակում: Հնարավոր է մեկուսանալու ցանկություն, բացառված չէ երաժշտության, երևակայությունների, ապրումների աշխարհ խորասուզումը: Օրվա երկրորդ կեսը խոստանում է լավատեսության և աշխատունակության վերականգնում, էնտուզիազմի աճ: Ոգեշնչող գործոն կարող են դառնալ վերջին նորությունները և թարմ գաղափարները:

 

Կույս

Անձնական նամակագրությունը, արդյունքների ամփոփումը, գործնական նրբությունների համաձայնեցումը Կույսերին խորհուրդ է տրվում տեղափոխել վաղ առավոտյան: Օրվա ընթացքում ստիպված կլինեք ավելի հարմար և հանգիստ ռիթմից անցնել ավելի արագ տեմպերի, բարձր պահանջների կամ սեղմ ժամկետների: Օրվա երկրորդ կեսին երևան կգան ձեր ինքնակարգապահության կամ անկազմակերպվածության արդյունքները: Այդժամ կարևոր է մտածել ինքնուրույն:

 

Կշեռք

Կշեռքները ողջ օրվա ընթացքում ստիպված կլինեն հարմարվել իրավիճակին: Առավոտյան հնարավոր է կախվածություն առօրյայից, տրամադրությունից, ինքնազգացողությունից, ինչպես նաև շրջակա ընդհանուր հոգեբանական մթնոլորտից: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք հաշվի նստել գործընկերոջ կամ հաճախորդի քհամաճության, մասնագիտական պայմանագրի կամ ընկերական համաձայնագրի պայմանների, վերջին նորությունների, միտումների հետ:

 

Կարիճ

Առավոտյան Կարիճները հնարավորություն կունենան ազատ արտահայտել իրենց զգացմունքները: Շատերը կավարտեն սկսած գործերը՝ հաճույք ստանալով ստացած արդյունքից: Օրվա հետագա իրադարձությունները ձեր կյանքում անհանգստություն կմտցնեն կամ կփոխեն ուշադրության կենտրոնը: Ուժի մեջ կմտնեն ֆինանսական և մասնագիտական պարտականությունները: Բացառված չէ, որ ստիպված լինեք աշխատել նոր սարքավորումներով կամ համակարգչային ծրագրերով:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հավելյալ հենակետ կստանան, կվերադարձնեն չբավականացնող վստահությունը և նախկին իրավունքները: Արդյունավետ գործողությունների համար համապատասխան պայմաններ ի հայտ կգան կեսօրից հետո: Այդ ժամանակ կարող են պահանջվել ձեր կազմակերպչական ունակությունները և մասնագիտական որակները՝ համադրված ստեղծագործական մտածողության հետ: Զգալի գործունեության դաշտ կունենան ղեկավարները:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը կարող է սկսվել շփման, տեղեկատվության, ծրագրերի համաձայնեցման պահանջից: Առավոտյան ստացած հաղորդագրություններին ավելի լավ է պատասխանել անմիջապես: Օրվա միջին հատվածը խոստանում է տրամադրության և իրադրության փոփոխություններ: Առաջին պլան կարող են դուրս գալ պարտադիր գործողությունները, որոնք արդեն ի վիճակի չեք վերանայել կամ չեղյալ հայտարարել: Չարժե նյարդայնանալ և շտապեցնել իրադարձությունները:

 

Ջրհոս

Ջրհոսների մոտ պայմաններ կձևավորվեն անձնական ծրագրերը կյանքի կոչելու համար: Շատերը կհայտնվեն իրենց ընկերության ուշադրության կենտրոնում, կստանան արտոնություններ, կհաստատեն իրենց մասնագիտական որակավորումը և զգալի պաշտոն զբաղեցնելու բարոյական իրավունքը: Երեկոն կարևոր է պաշտոնական և ոչ պաշտոնական առաջնորդների, ադմինիստրատորների, ծրագրավորողների, իրավաբանների, միավորումների անդամների համար:

 

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի շեղվել ընկերների նեղ շրջանակից և ստանդարտ մտածողությունից: Անձնական նամակագրությամբ և մանր հոգսերով արժե զբաղվել առավոտյան: Ցերեկը կուժգնանա նորության ձգտումը և առօրյայի նկատմամբ անբարեհաճությունը, տրամադրություն կառաջանա կարևոր ծրագրի իրականացման, ռազմավարության թարմացման համար: Հնարավոր է անսպասելի հուշում ստանաք, որը թույլ կտա հաղթահարել  շաբլոնները և դուրս գալ փակուղուց: