Խոյ

Խոյերը կարող են զբաղվել գաղտնի գործերով, մասնակցել ուրիշների խնդիրների լուծմանը: Հնարավոր են արարքներ` կուտակված անհանգստությունների ազդեցության տակ: Բացառված չէ օրենքը շրջանցելու գայթակղությունը: Կարող է պետք գալ ֆիզիկական և հոգեբանական ճկունություն: Ակտուալ են մասնավոր ծառայությունները, հատուկ հանձնարարությունները, գաղտնի հանդիպումները և գործարքները: Հնարավոր է փակ հիմնարկներ այցելություն անհրաժեշտություն:

 

Ցուլ

Ցուլերն այսօր կհաղթահարեն բոլոր խոչընդոտները կամ կօգնեն դա անել այլ մարդկանց: Հնարավոր է, որ ձեզ պետք գան ձեր գիտելիքներն ու կապերը: Հարմար օր է գործնական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման, ձեր ծառայությունների առաջխաղացման համար: Բացի գործնականից` կարևոր է նաև դեպքերի էմոցիոնալ բաղադրիչը, կարեկցանքը, նուրբ զգացողությունները: Խորը անհանգստությունները կօգնեն իրադրությանը նայել այլ դիտանկյունից:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում մոռանալ առօրյա գործերի մասին: Այսօր իրադրությունը թույլ է տալիս զբաղվել առօրյայով` միաժամանակ մտածելով ծրագրերը և քննարկելով արդիական խնդիրները: Ակտիվության համար լավ շարժառիթ կդառնա կոնկրետ նպատակը, օրինակ` կապերի հաստատումը: Առավոտյան բացառված չեն խոչընդոտները, մերժումները, անհրաժեշտ մարդու բացակայությունը կամ անտարբեր վերաբերմունքը:

 

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է դրական օր: Ցանկացած ջանք խոստանում է արդյունքներ: Էներգիայի գլխավոր աղբյուրը կարող են դառնալ լավ տրամադրությունը, ստեղծագործական ոգեշնչությունը, գիտելիքների նկատմամբ ձգտումը, սերը, հույսը, հավատը, սովոր սահմաններից դուրս գալու ցանկությունը, հեռավոր երկրների մասին երազանքները: Նույնիսկ խոչընդոտները կծառայեն ձեր նպատակներին` ստիպելով գնահատել ժամանակը, խնայել ռեսուրսները:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ազդարարել իրենց նախաձեռնությունների մասին, բացել բիզնեսի գաղտնիքները և անձնական կյանքի դետալները: Արժե միջոցներ ձեռնարկել շշուկների տարածման, տեղեկատվության արտահոսքի, անարդար խաղերի դեմ: Կարող է ակտուլ դառնալ կապը անվտանգության կազմակերպության, գաղտնի ծառայության, ապահովագրական ընկերության հետ: Կարելի է հաջողությամբ լուծել հարկերի, ներդրման, փոխհատուցման հետ կապված հարցերը:

 

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում հրաժարվել ծանոթ մարդկանց հետ համագործակցությունից: Որպեսզի չհիասթափվեք, չարժե դեպքերից առաջ ընկնել, ինչպես նաև խախտել օրենքները, նորմերը, ավանդույթները, գործել ընտանիքի կամ ինչ-որ խմբի հետաքրքրությունների դեմ: Անցանկալի են երկարաժամկետ պայմանագրերը և խոշոր նախաձեռնությունները, քանզի դրանցում գործած սխալների պատճառով կարող եք բավականին բարդ իրավիճակում հայտնվել:

 

Կշեռք

Կշեռքների մոտ կարող են առաջին հորիզոնականում հայտնվել աշխատանքային և կենցաղային թեմաները, առողջության և օգնության ցուցաբերման հարցերը: Պարզ գործողությունները կկատարվեն մեկ շնչով: Ավելի բարդ և պատասխանատու գործերում չարժե թույլ տալ ցրվածություն և անփութություն: Ցանկալի է ամեն ինչ անել ժամանակին, ուշացումը կբարդացնի առաջադրանքը: Չի խանգարի աշխատանքի և ծառայությունների որակի վերահսկողությունը:

 

Կարիճ

Կարիճների հաջողակությունն օրվա ընթացքում կաճի: Առավոտյան բացառված չեն օբյեկտիվ խոչընդոտներն ու ուշացումները, հնարավոր են ժամանակավոր կազմակերպչական խնդիրներ, գումարային դժվարություններ: Օրվա երկրորդ կեսը խոստանում է արգելքների վերացում, անձնական ակտիվության համար հարուստ դաշտ, երևակայության ազատ թռիչք: Բարեհաջող կավարտվի արկածախնդիր նախաձեռնությունը, լավ կընթանան գործարքները, բանակցությունները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները ժամանակ ունեն բնակարանային խնդիրների լուծման, մտերիմների հետաքրքրությունների պաշտպանության, ընտանեկան բիզնեսի զարգացման համար: Հաջող գործարքներ հնարավոր են անշարժ գույքի, ծառայությունների, ֆինանսների, գիշերային զվարճանքների ոլորտներում: Ընթացիկ գործերը կարող են պահանջել գաղտնիություն, խորաթափանցություն, հոգեբանության իմացություն, ճկուն մարտավարություն: Գործը կարող է փչացնել վատ տրամադրությունը:

 

Այծեղջյուր

Այս օրն Այծեղջյուրներին խոստանում է ցանկացած գործի բարեհաջող ավարտ և ստացած արդյունքից զգացմունքային բավարարվածություն: Առավոտյան չի խանգարի զգուշությունը: Օրվա երկրորդ կեսին վերանում է անընդհատ ուրիշներին նայելու և օրենքները ստուգելու անհրաժեշտությունը: Շատ Այծեղջյուրների համար միակ սահմանափակումը կդառնան նրանց սեփական վախերն ու հին սովորությունները: Հնարավոր են լավ նորություններ:

 

Ջրհոս

Ջրհոսները կարող են այցելել գնումների, մի շարք հաջող գործարքներ կամ վճարային գործողություններ կատարել: Օրվա ոչ բոլոր իրադարձությունները կենթարկվեն վերլուծության: Հոտառությունը կարող է հուշել առաջադրանքի այնպիսի լուծում, որն անհաջող կերպով փնտրում էիք տրամաբանության մակարդակում: Եթե ձեզ համար առաջնայինը խիստ հաշվարկն է, դիետան, միջոցների խնայումը, արժե գնումների գնալ ցերեկը, քանզի երեկոյան կարող եք կորցնել զգոնությունը:

 

Ձկներ

Այս օրը Ձկներին կօգնի հաղթահարել երկչոտությունն արգելքների կամ սեփական մտացածին չունևերության առջև: Միևնույն ժամանակ, չարժե կորցնել զգոնությունը և հեռանկարը տեսնելու ունակությունը: Այսօր ձեզ ազատություն է տրված ընթացիկ գործերում, իսկ երկարաժամկետ ծրագրերում ավելի լավ է պահպանել սկզբունքների նկատմամբ հավատարմությունը, նույնիսկ եթե դրանք սահմանափակում են ձեր ազատությունը: Կարևոր նախաձեռնություններն արժե թողնել օրվա երկրորդ կեսին: