Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է այն մասին, որ իր և երգիչ Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ» երգն արժանացել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարի հավանությանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է.

 

«Երեկ Maná աշխարհահռչակ մեքսիկական ռոք–խմբի կիթառահար Սերխիո Վալինն Instagram-յան իր պաշտոնական էջով իր հիացմունքն է հայտնել Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի համագործակցության' «Մի Քիչ»-ի հասցեին։ Վերջինիս ապացույցը երաժշտի մեկնաբանությունն է Սոֆիի՝ Instagram-ում հրապարակած' ստեղծագործության տեսահոլովակի կարճ տարբերակի ներքո։

 

«Բարև Սոֆի․․․ Սիրել եմ քո ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի երաժշտության եւ ֆլամենկոյի միքսը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու հիասքանչ երգչուհի ես։ Օրհնությունս»,– գրել է Սերխիոն, ինչին ի պատասխան իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել ինչպես Սոֆին, այնպես էլ՝ Վիգենը։

 Maná ռոք–խումբն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ չորս «Գրեմմի» մրցանակի և յոթ «Լատինական Գրեմմի»-ի։