Խոյ

Այսօր շատ Խոյեր կգերադասեն գաղտնիությունը: Հնարավոր է կասկածների ուժգնացում, բացառված չէ մեկուսանալու կամ շփումների սովոր շրջանակը նեղացնելու ցանկությունը: Կարող եք հայտնվել հիշողությունների կամ հին վախերի տիրապետության տակ: Տատանումները կամ անինքնավստահությունը կարող են խանգարել ձեզ կենտրոնանալ նոր քայլի վրա: Արժե օրն օգտագործել ոչ թե ակտիվ գործողությունների, այլ ներքին հոգեբանական պաշարների վերականգնման համար:

 

Ցուլ

Ցուլերի համար բարեհաջող օր է՝ հանգստության և խոհունության պայմանով: Շատ Ցուլեր ինտուիտիվ կերպով կթուլացնեն տեմպը, իսկ որպես հիմնական մարտավարություն կընտրեն զգուշավորությունը: Օրը հարմար է երևակայություն, բարձր հոգեբանական ճկունություն և ընկալունակություն, սպասելու ունակություն պահանջող գործերի համար: Հնարավոր է ժամանակավոր անվստահություն ձեր կամ ուրիշների նկատմամբ: Ապագայի ծրագրերում արժե իրագործելին առանձնացնել անիրագործելիից:

 

Երկվորյակ

Երկվորյակները ռիսկի են դիմում նորից հայտնվել երազանքների և կեղծ հույսերի իշխանության ներքո: Այսօրվա համար նախատեսված ծրագրերը կարող են անիրագործելի կամ կիսով չափ իրագործելի դառնալ: Ձեր կամ ուրիշների գործողությունների արդյունավետությանը կարող է խանգարել հոգնածությունը, ցրվածությունը, քնկոտությունը: Հնարավոր է ակամա կամ գիտակցված մասնակցություն ինտրիգին, ավելի հեշտ ճանապարհի որոնում:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են արգելքների վերացման կամ խնդիրների մեղմացման հույսեր ունենալ: Օրվա ընթացքում մթնոլորտն ավելի հանգիստ կդառնա: Միաժամանակ կվերանա ներքին լարվածությունը: Եթե վերջերս ճգնաժամի միջով եք անցել, այսօր իրավիճակն այդքան կրիտիկական չի թվա, բացառված չէ, որ դրանում լիքը դրական բան գտնեք: Օրվա բացասական կողմ կարող է դառնալ երազկոտությունը, առօրյայի և կարգապահության նկատմամբ զզվանքը:

 

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել բացահայտ որոշումներում և գործողություններում: Ձեզ անկեղծ պահելու փորձն այսօր կարող է ոչ միայն անարդյունավետ, այլև հղի լինել թաքնված վտանգներով: Այսօր դժվար է արտաքին երաշխիքներ ստանալ, ավելի հուսալի է ստուգումն ու հետազոտումը: Գործելուց առաջ ցանկալի է համոզվել արժեքների ապահովության, տեղեկատվական ալիքների գաղտնիության, ընդհանուր անվտանգության հարցերում:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում գլուխ հանել ուրիշի հոգեբանությունից, այլապես ռիսկ կա ուրիշին սխալ շարժառիթներ վերագրելու: Կարող եք անհաշվետու կերպով ուրիշների վրա տեղափոխել ձեր խնդիրներն ու ընկալունակության պատրանքները, պրոյեկցել նրանց վրա ձեր մասնագիտական կամ ընտանեկան խնդիրները, անձնական թերությունները: Այս օրը չարժե ընտրել պայմանագիր կնքելու, ամուսնանալու, կարևոր նախագիծ սկսելու համար:

 

Կշեռք

Կշեռքները կարող են բախվել արտաքին խոչընդոտների կամ ներքին հոգեբանական բարդությունների հետ: Կոլեկտիվում կամ հիմնարկներում այսօր կարող է կաղալ կարգապահությունը: Հնարավոր են կազմակերպչական կամ առաջընթացին խանգարող այլ խնդիրներ: Ավելի վաղ ավարտած աշխատանքում կարող եք նկատել անփութության հետքեր, ռազմավարական ծրագրերում՝ սխալ հաշվարկներ: Այսօր չարժե նոր աշխատանքի անցնել, նախագծի համար աշխատողներ հավաքել:

 

Կարիճ

Կարիճների մեծամասնությունն այսօր աստղերի մանրամասն խորհրդատվությունների  կարիքը չեն զգա: Գլխավոր խորհրդատուն ձեզ համար կլինի սեփական բնածին հոտառությունը, որին կարող եք գրեթե անվերապահորեն վստահել: Զգուշություն պահանջում են միայն հատուկ կարևոր գործերը, առանցքային ռազմավարական ծրագրերը, խոշոր գործարքները, ձեր կյանքի այլ կարևոր հարցեր: Նման իրավիճակներում ավելի լավ է դանդաղել, քան շտապել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր դժվար կլինի տեղավորվել տրված շրջանակներում և ժամկետներում, համապատասխանել ուրիշների պահանջներին և սպասումներին: Ցրվածության պատճառ կարող է դառնալ ընտանեկան կամ տնային իրավիճակը, կենցաղի յուրահատկությունը: Բացառված չեն հոգեբանական պատճառները: Ձեզ կարելի է շփոթեցնել՝ դիպչելով ձեր քողարկված թուլություններին, ցավոտ տեղերին: Մասնագիտական անիրազեկությունը կարող է անհանգստության առիթ դառնալ:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են այս օրը հատկացնել կարևոր ճշմարտությունների բացահայտմանը, խճճված հարցերի պարզմանը: Հաջողությանը կարող է նախորդել տատանումների, ենթադրությունների, տրամաբանական փակուղում գտնվելու, կույր որոնումների շրջանը: Բացառված չէ, որ հայացքն ուղղեք ոչ թե դուրս, այլ դեպի ձեր ներսը, ցանկանաք գլուխ հանել ձեր թերություններից մեկից կամ անհաջողությունների պատճառից: Պատասխանատու գործերն արժե հետաձգել:

 

Ջրհոս

Ջրհոսներին չի վնասի տրված շրջանակներից ժամանակավոր շեղումը և նոր հապճեպ նախաձեռնություններից հրաժարումը: Այսօր ավելի կարևոր է ոչ թե արտաքին հավաքվածությունը, այլ ճիշտ հոգեբանական տրամադրվածությունը: Որքան վերջին օրերին ավելի դժվար շրջան եք անցել, այնքան ավելի շատ կարիք ունեք գիտակցության վերագործարկման և ֆիզիկական խոչընդոտների վերացման: Որպեսզի ձեր գործողություններն ուղղված լինեն ճիշտ նպատակակետին, չեն խանգարի թուլացնող վարժությունները:

 

Ձկներ

Եռանդուն և շարժուն Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս ճնշել գործելու առաջին ազդակը, քանզի այն, մեծ հավանականությամբ, սխալ կլինի: Բանակցությունները, ուղևորությունները, կարևոր միջոցառումներն արժե թողնել հաջորդ օրվան: Մշտական տատանումների հակված Ձկներին դժվար կլինի ընտրություն կատարել, պահպանել դիրքերի ամբողջականությունը, իրենց վրա անձնական պատասխանատվություն վերցնել: Եթե ձեր մտադրությունները բավանակաչափ ամուր չեն, ձեզ կարող է խանգարել ծուլությունը կամ վախը: