Խոյ

Շատ Խոյերի այս օրը ստեղծագործական կամ հոգևոր վերելքի առիթ կտա: Այսօր ուժգնանում է արկածների կարիքը, հավելյալ տարբերակների և հնարավորությունների վերաբերյալ հետաքրքրությունը: Մեծ դերակատարություն կարող է ունենալ երջանիկ պատահականությունը, հետաքրքիր հանդիպումը: Հնարավոր է անսպասելի լուսավորում, որը թույլ կտա դուրս գալ առօրյա խնդիրների շրջապտույտից, առաջադրանք լուծել իրավական կամ էթիկայի ոլորտում:

 

Ցուլ

Այսօրվա իրադարձություններն ունակ են սասանելու Ցուլերի ամուր հիմքերը, հատկապես պրագմատիկների և պահպանողականների մոտ: Այսօր կարելի է ստանալ անսովոր առաջադրանքի աշխատունակության ապացույց, ազատվել նախապաշարմունքներից: Օրվա առավել հետաքրքիր պահերը կարող են կապված լինել վտանգից հաջողությամբ խուսափելու, հնարավորությունների ընդլայնման, այլ մշակույթի կամ կյանքի այլ հոգևոր շերտի հետ շփման հետ:

 

Երկվորյակ

Երկվորյակները պետք է ուշադիր լինեն, որ պատրանքն իրականության տեղ չընդունեն: Եթե հակված եք ցանկալին իրականի տեղ ընդունել, դժվար կլինի խուսափել մոլորություններից և միրաժի հետևից չընկնել: Ցանկալի է ավելի քննադատորեն վերաբերվել մարդկանց, ովքեր սիրում են գունավորել ճշմարտությունը և մարդկանց աչքերին թոզ փչել: Միություններ կնքելիս և երկարաժամկետ ծրագրեր կազմելիս չարժե կտրվել իրականությունից:

 

Խեցգետին

Խեցգետիններին կարող է այցելել հանկարծակի էնտուզիազմը: Հավելյալ խթանի ի հայտ գալը կօգնի հաղթահարել ձանձրույթը, աշխատանքի հավելյալ ծավալ կատարել, բարի գործ անել: Եթե մարդասիրությունը ձեր մասնագիտության անբաժանելի մասերից է, ձեր պարտքը հաճույքով կկատարեք: Հագեցած օր է, եթե զբաղված եք զբոսաշրջության, գիտության, բժշկության, կրթության ոլորտներում: Կարող է ակտուալ դառնալ ընտանի կենդանիների հետ կապված հարցը:

 

Առյուծ

Շատ Առյուծներ այսօր պատրաստ են մոռանալ հստակ կանոնների և ժամկետների մասին, դառնալ փոքր-ինչ արկածախնդիր կամ ռոմանտիկ: Նորմերից, ավանդույթներից, ստանդարտներից կտրվելը դրական երևույթ կլինի անկախ, ազատասեր անհատականությունների, ստեղծագործ անձանց համար: Գործնական մարդկանց, ծառայողներին, ղեկավարներին, ֆինանսիստներին խորհուրդ չի տրվում կորցնել ինքնատիրապետումը և ազարտի մեջ ընկնել:

 

Կույս

Կույսերին սպասվում է իրավիճակը գունազարդելու, ժամանակից շուտ հանգստանալու և թուլանալու վտանգ: Հնարավոր է ավելորդ հուզավառվածություն, դյուրահավատություն, սենտիմենտալություն: Տատանվող հիմքի վրա տուն չկառուցելու համար խորհուրդ չի տրվում տարվել երևակայություններով, գայթակղվել թվացյալ հաղթանակներով: Արժե չափը ճանաչել հյուրընկալության, շռայլության, մեծահոգության, ձեր և ուրիշների թուլություններին տրվելու մեջ:

 

Կշեռք

Կշեռքները կարող են ժամանակավորապես մոռանալ տրամաբանության և հաջորդականության մասին և դրա փոխարեն զգացմունքային անսպասելի էյֆորիա զգալ: Օրվա ընթացքում կարող եք գայթակղություն ունենալ շեղվելու ծանոթ ճանապարհից, գնալու պակաս ուսումնասիրված, բայց ավելի հրապուրիչ ուղով: Ճանապարհին ձեզ կարող է սպասվել արկած, անսպասելի հանդիպում: Հարմար օր է հանգստի կամ ազատ գործունեության, զբոսանքի, ճանապարհորդության համար:

 

Կարիճ

Այսօր շատ Կարիճներ հակված են վատնողության: Շռայլություն կարող եք դրսևորել մտերիմների, երեխաների, ընկերների, սիրելի անձնավորության նկատմամբ: Կարող են հավելյալ վճարներ պահանջել ձեր հին կամ նոր երևակայությունները: Պոտենցիալ վտանգ է ներկայացնում ազարտը, եթե իրավիճակը դուրս է գալիս խաղի սահմաններից: Հնարավոր է անսպասելի ձեռքբերում, որը չի մտնում ձեր գնումների ստանդարտ ցուցակում: Խորհուրդ է տրվում չդիպչել պահուստներին:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները դեմ չեն լինի դուրս գալ սահմանված շրջանակներից և իրենց մի շարք ազատություններ թույլ տալ: Կարող եք ազատություն տալ ձեր զգացմունքայնությանը, ստեղծագործական հետաքրքրությանը, բնածին ազարտին, ինչ-որ բանի նկատմամբ հավատին: Ձեզ կարող է գայթակղել արկածը, ոգևորությունը: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել բացահայտ ավելորդություններից, ինքնահրապուրանքից և այլ պատրանքներից:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են տարածություն տալ իրենց երևակայությանը կամ ժամանակավորապես խորասուզվել ուրիշի երևակայությամբ ստեղծված աշխարհ: Կարող են իրենց մասին հիշեցնել ձեր հոգևոր և ինտելեկտուալ պահանջները: Շրջակա իրականության թելադրած շրջանակները այսօր կարող են տեղաշարժվել կամ արհամարհվել: Գերազանց օր է ցանկացած զբաղմունքի համար, որը խթանում է ձեր բնույթի ստեղծագործական կողմը:

 

Ջրհոս

Այսօր Ջրհոսները դժվար թե սահմանափակվեն տեսանելի աշխարհի  արտահայտումներով: Շատերը հատուկ հետաքրքրություն կդրսևորեն պարանորմալ երևույթների, միստիկական համանկումների, գիտակցության ղեկավարման տեխնոլոգիաների, հոգևոր ուսմունքի նկատմամբ: Հնարավոր է ապագայի պատկերների կանխատեսման, ֆուտուրիստական բովանդակությամբ ֆիլմերի և գրքերի նկատմամբ հակում: Բացառված չէ բարեգործության ձգտումը:

 

Ձկներ

Ձկները կարող են չափազանցել իրենց նվաճումները, հեռանկարները տեսնել գունազարդված: Բացառված չէ կարևոր դեմքի իդեալականացումը: Հնարավոր են բարի նկրտումներ, ուրիշների համար ինչ-որ բան անելու ցանկությունը: Երևակայությունները կարելի է օգտագործել որպես խթան, սակայն չարժե դրանք իրականության հետ շփոթել: Արժե խուսափել գայթակղություններից և ինքնախաբեությունից, դեղորայքի և ալկոհոլի չարաշահումից: