Խոյ

Խոյերին մինչ երեկո հատուկ կլինի բարձր զգացմունքայնություն, կրքոտություն: Բացառված չէ, որ գտնվեք վերջին իրադարձությունների տպավորության տակ: Դեպքերի թաքուն աստառի նկատմամբ ընկալունակությունը կօգնի կողմնորոշվել իրավիճակում: Միևնույն ժամանակ, էներգիայի պակասը և ինչ-որ բանի վրա սևեռվածությունը կխանգարեն էնտուզիազմով անցնել նոր գործի: Օրվա վերջում պայմաններ կձևավորվեն հարաբերությունների ներդաշնակեցման համար:

 

Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն հաշվի նստել ուրիշի նախաձեռնության և սովորությունների, երբեմն նաև քմահաճույքների հետ: Քանի երեկոն չի եկել, կարող է անարդյունավետ լինել համատեղ գործունեությունը կարգավորելու ցանկացած փորձ: Եթե հետաքրքրությունների բախում տեղի ունենա, դժվար կլինի կոնֆլիկտը հարթել հիշաչարության և կողմերի անզիջումության պատճառով: Երեկոն կթուլացնի զգացմունքային լարումը, հնարավորություններ կբացի նորարարությունների համար:

 

Երկվորյակ

Օրվա ընթացքում Երկվորյակները կարող են բախվել իրենց և ուրիշի անաշխատունակության, առօրյա գործընթացներում անփութության, գործերում ընդհանուր քաոսի աճի հետ: Օրվա վերջում աճում է ծրագրերում սխալներ գործելու հավանականությունը, հարաբերություններում ընկերասիրությունը կարող է զուգակցվել անվստահության, կեղծավորության հետ: Անցանկալի են ավելորդ դյուրահավատությունը, իդեալիզմը, նրբությունների նկատմամբ անուշադրությունը:

 

Խեցգետին

Խեցգետիններին առավոտը կուրախացնի գործողությունների ազատությամբ, ինչպես նաև հավելյալ տպավորություններ ստանալու, նորից դրական զգացմունքներ ապրելու հնարավորությամբ: Չնայած բարենպաստ մթնոլորտին՝ օրվա առաջին կեսի համար չարժե նոր գործեր ծրագրել, քանզի դրանցում արագ առաջընթացը քիչ հավանական կլինի: Երեկոյան ստիպված կլինեք հիշել առօրյա պարտականությունների, կարգապահության, պարտքերի կատարման մասին:

 

Առյուծ

Օրվա սկզբում շատ Առյուծների ուղեկիցը կլինի գրգռվածությունը: Հնարավոր է նաև արագ հոգնելիություն, տհաճ մարդկանց և արտաքին խոչընդոտների նկատմամբ ագրեսիվ արձագանք, հին սխալները կրկնելու համար ձեզ վրա ջղայնություն: Ցանկացած նոր գործ արժե հետաձգել մինչ երեկո: Օրվա վերջում ավելի ընկերասեր մթնոլորտում կհայտնվեք, կամ ավելի ներդաշնակ կդառնա ձեր շրջապատը: Կհաջողվի վերականգնել հարաբերություններում ներդաշնակությունը:

 

Կույս

Օրվա առաջին կեսում Կույսերը կարող են պարտականություններից ազատ լինելու հույս ունենալ: Ժամանակի մի մասը կարելի է հատկացնել զգացմունքային ծարավի հագեցմանը՝ երաժշտության, սիրո, ստեղծագործության, երևակայության խաղի միջոցով: Երեկոյան ազատ թեմաներով երևակայությունները և ընդհանուր թուլացվածությունն ավելի շուտ խոչընդոտ, քան օգնություն կդառնան: Կարող են իրենց մասին հիշեցնել մասնագիտական կամ կենցաղային խնդիրները:

 

Կշեռք

Կշեռքներին օգտակար կլինի օրվա առաջին կեսին դադար վերցնել: Այդ ընթացքում կարելի է հետևել տրամադրությանը, ենթարկվել պատահական զգացմունքներին: Օրվա վերջին մոտ կարելի է անցնել կազմակերպվածություն և կենտրոնացվածություն պահանջող, նպատակաուղղված թարմացումների, առաջընթացի, ստեղծագործության, ոչ պաշտոնական միջոցառման մասնակցելու հետ կապված աշխատանքի: Ոգևորիչ կլինի համախոհի ներկայությունը:

 

Կարիճ

Առավոտյան Կարիճները հակված կլինեն գործել իներցիայով: Աստղերը հուշում են, որ այդ ժամանակ հաջողությունների կրկնությունը քիչ հավանական կլինի, և խորհուրդ են տալիս ակտիվ գործողությունների փոխարեն վայելել ստացված արդյունքները: Այդ կերպ ձեռք բերած դրական էներգիան ձեզ պետք կգա օրվա վերջում՝ նախևառաջ, տոնուսի և լավ տրամադրության պահպանման համար: Երեկոյան ձեզ կարող է սպասվել հիասթափություն կամ մերժում:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները հոգևոր փոթորիկներից կանցնեն սառնասրտության: Եթե օրվա վերջում պատասխանատու միջոցառում է սպասվում, առավոտն ավելի լավ է հատկացնել հանգստին՝ խուսափելով գրգռող տպավորություններից և ուժերի ավելորդ վատնումից: Երեկոյան իրադարձությունները խոստանում են ոչ միայն ցանկությունների և կանխատեսումների իրականացում, այլև նախադրյալներ են ստեղծում անսպասելի լավ անակնկալների համար:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը կսկսվի դրական զգացմունքներից, հնարավոր է ոգեշնչման պոռթկում: Էնտուզիազմի ալիքի վրա և խոչընդոտների բացակայության պայմաններում կարելի է ավարտին հասցնել սկսած գործը: Երեկոյան ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկուսացում, ինքնակարգապահություն, մասնագիտական ղեկավարություն, նմուշ, բարոյական կամ հոգեբանական աջակցություն: Ցանկացած գործի հաջողություն կախված է կանոններին հետևելու ունակությունից

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում պատասխանատու գործերը թողնել երեկոյան: Ցերեկային ժամերը կարող են զգացմունքայնորեն հագեցած, բայց ոչ այնքան արդյունավետ լինել: Գործերում դադարն անհրաժեշտ է, եթե նախօրեին շատ ուժ եք վատնել, կավ վիրավորվել է ձեր ինքնասիրությունը: Երեկոն կօգնի կենտրոնանալ ամենակարևոր և հաջող ուղղությունների վրա, որոնցում ձեր հաջողությունը կանխատեսելի է և գործնականում անխուսափելի:

 

Ձկներ

Ձկների համար ավելի հարմարավետ և բարենպաստ է օրվա առաջին կեսը: Երեկոն լիքը օգտակար բան է խոստանում, եթե ունեք անհրաժեշտ նպատակաուղղվածություն և փորձ, կարողանում եք և սիրում եք սովորել սխալների վրա, պատրաստ եք սահամանփակել ձեզ՝ հանուն գործի, կամ զոհողոությունների գնալ՝  հանուն իդեալների: Դժվարությունները ձեզ թույլ կտան դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ կամ կհուշեն խնդրահարույց ուղղությունները, որոնց վրա անհրաժեշտ է աշխատել: