Բրիտանացի դերասան Ջոզեֆ Ֆայնսը Մայքլ Ջեքսոնի դերն Է խաղալու դրամատիկական կատակերգությունում, որը Ջեքսոնի, Մառլոն Բրանդոյի եւ Էլիզաբեթ Թեյլորի արկածների մասին Է պատմում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

 

«Սա զվարճալի, թեթեւ եւ չարաճճի ֆիլմ Է այն մասին, թե ինչ Էին իրենցից ներկայացնում այդ ճանաչված մարդիկ: Դա գեղեցիկ եւ սրամիտ պատմություն Է նրանց փոխհարաբերությունների մասին»,-նոր նախագիծը մեկնաբանել Է Ֆայնսը:

 

«Էլիզաբեթը, Մայքլը եւ Մառլոնը» հեռուստաֆիլմը, որը հիմնված Է իրական դեպքերի վրա, ներկայացնում Է մի պատմություն, որը պատահել Է դերասաններ Մառլոն Բրանդոյի եւ Էլիզաբեթ Թեյլորի հետ, որոնք որոշել Էին այցելել Ջեքսոնի նյույորքյան համերգին: Նյու Յորք նրանց այցը համընկնում Է ահաբեկիչների գրոհի հետ, ուստի կինոաստղերը որոշում են իրենց հետ վերցնել Մայքլ Ջեքսոնին եւ քաղաքից Սան Ֆրանցիսկո փախչել վարձակալված ավտոմեքենայով:

 

Նոր ֆիլմում Բրանդոյի դերակատարը կլինի Բրայան Քոքսը, որն Ագամեմնոնի դերն Է խաղացել «Տրոյա» կինոնկարում եւ Կուտուզովի դերը՝ «Պատերազմ եւ խաղաղություն» նոր բրիտանական սերիալում: Էլիզաբեթ Թեյլորի դերը կխաղա Սթոքարդ Չենինգը, որը հայտնի Է «Բրիոլին» երաժշտական ֆիլմով:

 

Նոր ֆիլմի թողարկման ժամանակը դեռեւս չի հայտարարվել: Ենթադրվում Է, որ պրեմիերան կկայանա 2016 թվականին:

 

Ջոզեֆ Ֆայնսը՝ դերասան Ռալֆ Ֆայնսի եղբայրը, խաղացել Է «Սիրահարված Շեքսպիրը», «Չքացող գեղեցկություն», «Օտար երկիր» եւ այլ ֆիլմերում: