Խոյ

Խոյերը մինչ երեկո ստիպված կլինեն շարունակել սկսածը: Եթե առջևում աշխատանքի նոր ծավալ է, անհրաժեշտ է վերջացնել ընթացիկ գործերը և տեղ նախապատրաստել նոր ուղղությամբ գործողությունների համար: Հնարավոր են տատանումներ՝ կապված ինչ-ինչ ծառայողական, բժշկական կամ բյուրոկրատական նրբության հետ: Օրվա վերջում կարող են ի հայտ գալ դերերի բաշխման կամ եկամուտների բաժանման վերաբերյալ հարցեր:

 

Ցուլ

Առավոտյան և ցերեկը Ցուլերը կկարողանան գործել ըստ իրենց հայեցողության: Եթե հրատապ գործեր չկան, հարմար պահ է հանգստի և ազատ զբաղմունքների համար: Կոնկրետ նախաձեռնություններ հաջողություն են խոստանում առավոտյան: Որոշ գայթակղիչ հնարավորություններ կարող են չօգտագործվել, սակայն կարելի է դրանք աչքի տակ ունենալ ապագայի համար: Օրվա վերջում օգտակար կլինի ինչ-որ բան անել ձեր առողջության կամ արտաքինի համար:

 

Երկվորյակ

Ցերեկային ժամերը Երկվորյակներին արմատական փոփոխություններ չեն խոստանում: Սակայն կարող եք զգալ հուզմունք, անհանգստություն, կանխազգացում: Վերջին քայլը կատարելու համար ներքին ոգեշնչման խթանիչ կարող է դառնալ բարի գործ անելու, ծառայություն մատուցելու ձգտումը: Ցանկալի է մինչ երեկո ավարտել ընթացիկ գործերը: Օրվա վերջում մթնոլորտ կձևավորվի ժամադրության կամ այլ հանդիպման համար:

 

Խեցգետին

Ցերեկը Խեցգետինները լի կլինեն հույսերով: Շատերին հատուկ կլինի երազկոտությունը, ապագայի իրադարձություններն արագացնելու և գուշակելու ձգտումը: Գործնական հարցերում չի բացառվում անիրագործելի ծրագրերով տարվելը: Հաջող գտածոներ, օգտակար արդյունքներ սպասվում են օրվա առաջին կեսին: Օրվա երկրորդ արդյունավետ պահը կլինի երեկոն: Այդ ժամանակ կարող է կարևոր դառնալ բնակարանի, ընտանեկան պարտականությունների թեման:

 

Առյուծ

Շատ Առյուծների համար օրը կսկսվի ռեսուրսների նկատմամբ ուշադրությունից: Հնարավոր է վատնողություն: Եթե արդեն զգալի գումար եք ծախսել, ցանկալի է ժամանակին կանգ առնել: Երեկոյան պայմաններ կձևավորվեն ընկերական կամ այլ այցերի, մոտ ազգականներին այցելելու, ռոմանտիկ ժամադրության համար: Հանգամանքները թույլ կտան գործել ձեր ծրագրերին և հաշվարկներին համապատասխան, սակայն ձեզ անհրաժեշտ կլինի լիակատար սառնասրտություն:

 

Կույս

Կույսերին այսօր կարող են հատուկ լինել այնպիսի որակները, ինչպիսիք են սենտիմենտալությունը, էմոցիոնալ հուզավառվածությունը, պատվախնդրությունը: Բացառված չեն ավելորդ հույսերը, մեծ պահանջները, ախորժակի աճը: Լավ մտադրությունները կարող են այդպես էլ կոնկրետ գործողությունների չվերածվել: Օրվա վերջում ձեր ցանկություններն ավելի որոշակի և առարկայական կդառնան: Հնարավոր է անսպասելի գնում կատարեք, կարևոր քայլի գնաք:

 

Կշեռք

Օրվա սկզբում շատ Կշեռքների մտադրություններն աղոտ կլինեն: Ձեր վրա կարող է ազդել շրջակա միջավայրը կամ նախօրեին ստացած ուժեղ տպավորությունը: Բարի գործերն ավելի լավ է գաղտնի թողնել՝ հաճույք ստանալով հենց արարքից, այլ ոչ շնորհակալությունից: Երեկոյան կհաջողվի կողմնորոշվել ծրագրերում, ավելի շատ հստակություն և որոշակիություն կմտնի տնային դրությունում: Արժե ավելի շատ ուշադրություն հատկացնել արտաքինին:

 

Կարիճ

Կարիճների էներգիայի գագաթնակետը կլինի առավոտյան: Չարժե ավելի ուշ ժամի թողնել գործերը, որոնք պահանջում են ոգևորություն, հավատ, միացյալ կոլեկտիվ ջանքեր: Օրվա ընթացքում էնտուզիազմն ու հետաքրքրվածությունը կարող են նույն բարձր կետին մնալ, սակայն կթուլանա ֆիզիկական ակտիվությունը: Երեկոյան ուշադրությունը կարող է ուղղվել հաճելի շփմանը, փոխադարձ զիջումներին, աշխարհիկ կամ մանսագիտական միջոցառումներին:

 

Աղեղնավոր

Օրվա սկզբում Աղեղնավորների ուշադրությունը կարող է գամված լինել ինչ-որ միջոցառման, որոշակի լսարանի կամ հեղինակավոր դեմքի վրա: Օրվա այդ հատվածը կարող է կարևոր լինել նաև ձեր անձնական հեղինակության համար: Առավոտվա վրա դրված հույսերը կարող են լիովին չիրականանալ: Օրվա վերջում օգտակար կլինի փոխել մթնոլորտը կամ հետաքրքրությունների վեկտորը: Եթե ամուսնացած եք, արժե երեկոն անցկացնել ամուսնու հետ:

 

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսին Այծեղջյուրների մեծամասնությունը բարձր տրամադրվածություն կունենան: Կարող եք երազել հովանավորության, երջանիկ պատահականության և ցանկությունների լիովին իրականացման, իդեալական սիրո, արտագաղթի կամ այլ մշակույթների և տարածքների հետ շփման այլ եղանակի մասին: Երեկոյան մոտ ի հայտ կգա նպատակ, որը որոշակի զոհեր կպահանջի:  Կարող է հատուկ նշանակություն ստանալ ձեր արտաքինը, ոճը:

 

Ջրհոս

Ջրհոսների համար լավ տրամադրության աղբյուր կարող է դառնալ հերթական բարդ շրջանի բարեհաջող ավարտը: Սակայն խոչընդոտների հաղթահարման հետ կապված ուրախությունը չարժե վերածել էյֆորիայի, քանզի առիթը, որ այն առաջացրել է, դեռ լիովին սպառված չէ: Շատ Ջրհոսների համար նշանակալի կլինի երեկոյան հատվածը: Օրվա վերջում կլավանա տրամադրությունն ու ինքնազգացողությունը, ուշադրությունը կուղղվի կյանքի ավելի հաճելի կողմերին:

 

Ձկներ

Ձկները կարող են հաջողության հույս ունենալ գործընկերության և հասարակական գործունեության մեջ: Շահաբաժիններն ու փառքն արժե կիսել ընկերների, համախոհների, օգնականների, ուսուցչի հետ՝ բոլոր վաստակները բացառապես ձեզ չվերագրելով: Ուրիշների նկատմամբ ոչ բավարար հարգանքը կարող է հարաբերությունների բարդացման նախադրյալներ ստեղծել: Որոշ Ձկներ ստիպված կլինեն հեռվից հիանալ նրանցով, ում հետ առայժմ չեն կարող համագործակցել: