Խոյ

Խոյերի տեսադաշտում մի շարք հարցեր կհայտնվեն: Հրատապ թեմաների ցանկում կարող է հայտնվել աշխատանքային, մարզական կամ մարտական վիճակի պահպանությունը, օգտակար հնարքների կատարելագործումը, որակավորման կամ ինչ-ինչ իրավունքների հաստատումը, սեփական կամ ուրիշների սխալների ուղղումը: Ակտուալ են տեխնիկայի վերանորոգման, ծառայությունների մատուցման, ընտանիքին կամ գործընկերներին օգնելու հարցերը:

 

Ցուլ

Ցուլերը գործերի մեծամասնությունում կարող են հաջողության հույս ունենալ: Օրվա առաջին կեսը հարմար մթնոլորտ կստեղծի բիզնեսի զարգացման, խոչընդոտների հաղթահարման, ակտիվ գործնական համագործակցության, սպորտային պարապմունքների, ռիսկային փորձերի համար: Երեկոյան պայմաններ կձևավորվեն անձնական կյանքի ակտիվացման, ռոմանտիկայի համար, կարելի է ազատություն տալ ստեղծագործական կամ արկածախնդրային ջղին:

 

Երկվորյակ

Երկվորյակները կարող են վերադառնալ երկարաժամկետ ծրագրերին` կապված բնակարանի գնման կամ փոխանակման, տան վերանորոգման, տիրույթների ընդլայնման, բազային կրթություն ստանալու հետ: Շատերի համար կարևոր կլինի ծնողների, ամուսնու, տան հեղինակավոր անդամի կարծիքը: Պայմաններ կան կենցաղի, անշարժ գույքի, շինարարության, ծառայությունների, բժշկության, իրավագիտության հետ կապված բիզնեսի ընդլայնման համար:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են զբաղվել կրթությամբ, որոնումներով, միանալ բանակցություններին կամ ուղևորությունների շարքին: Առավոտյան հնարավոր են խոչընդոտներ, սակայն համառության և շփվողականության շնորհիվ դրանք հեշտությամբ կհաղթահարեք: Ձեր հնարավորությունները կարող է սահմանափակել արտաքինից թելադրված ժամանակացույցը, միջոցների և ժամանակի սահմանափակությունը, փաստաթղթերում անճշտությունները:

 

Առյուծ

Առյուծների համար առաջնային կարող են դառնալ վճարումները, գործարքները, ձեռքբերումները: Հավանականության կա գումարային մուտքի, այդ թվում` պարտքի վերադարձի, ներդրումներից եկամտի ստացման: Հնարավոր է որոշեք իրականացնել մեծ երազանքը: Օրը հարմար է օգտակար բաներ, տնային տեխնիկա, կապի և փոխադրման միջոցներ, դեղորայք, թանկարժեք մանրուքներ գնելու համար: Խոշոր գնումներն արժե անել ֆիրմային խանութներից` երաշխիքի առկայության դեպքում:

 

Կույս

Կույսերը կարող են բախվել մերժման, հետաձգման, սահմանափակման հետ, սակայն օրվա դրական արդյունքներն, այնուամենայնիվ, կգերազանցեն բացասականները: Ե՛վ պարգևները, և՛ տհաճություններն այսօր լիովին օրինաչափ են, այդ իսկ պատճառով` ճիշտ կանեք աշխատել սխալների վրա: Որպեսզի ուժերն իզուր չվատնեք, ավելի լավ է չփորձեք փակ դռներից ներս խցկվել, այլ ակտիվություն ցուցաբերել այնտեղ, որտեղ տվյալ պահին ճանապարհն ազատ է:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ձգտել առաջին պլան: Հարմար պահ է կրթության, հետազոտությունների, բուժական գործընթացների, անսովոր պայմաններին հարմարվելու համար: Կարող է պահանջվել մեկուսացում քրտնաջան աշխատանքի, կարևոր գաղտնի գործողության, ինչ-որ իրավաբանական թեմայի ուսումնասիրման համար: Հնարավոր է այց, նամակագրություն կամ մի շարք հոգսեր` կապված բնակարանային թեմայի, անշարժ գույքի համար փաստաթղթեր ստանալու հետ:

Կարիճ

Առավելագույն հաջողության հասնելու համար Կարիճներին կարևոր է կանգ չառնել և տեմպը չկորցնել օրվա առաջին կեսին: Գերազանց պահ է մեկ կամ մի քանի փոխկապակցված ուղղություններում ակտիվ գործողությունների համար: Հարմար պահ է ուղևորությունների, կրթության, հարցազրույցի, ձեռքի աշխատանքի համար: Կարելի է հույս ունենալ տեղեկատվական և տեխնիկական օգնության, բարոյական աջակցության: Գտնված սխալներն արժե շտկել անհապաղ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին պետք կգան այնպիսի որակներ, ինչպիսիք են կազմակերպվածությունը և նպատակասլացությունը, ինչպես նաև որակավորված քարտուղար, տեղակալ, վարորդ: Ձեր առջև հստակ նպատակ դնելով` կարող եք իրագործել հին մտահղացումը կամ դրա իրագործման ճանապարհին ևս մեկ քայլ կատարել: Օրը հարմար է խորհրդակցության, ղեկավարության կամ ենթակաների հետ զրույցի համար: Կարևոր է պահպանել կանոնակարգը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր բաց են անհրաժեշտ բոլոր ճանապարհներն ու տեղեկատվական աղբյուրները: Այս կամ այն նպատակի անհասանելիությունը կարող է բացատրվել օբյեկտիվ խոչընդոտներով: Կարող են նորից հնարավորություններ բացվել ուղևորության, կարևոր հանդիպման, երազանքի իրականացման համար: Հաջող պահ է կապերի պահպանման, իրավական վեճերի լուծման, ձեր գործնական ունակությունների կիրառման համար:

 

Ջրհոս

Ջրհոսներին կօգնի երջանիկ պատահականությունը, օրինակ` պատեհաժամ տեղեկատվությունը: Հաջող կանցնի ստուգումը, բժշկական վիրահատությունը: Օրը թույլ է տալիս օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակներից: Հաղթահարելով դժվարությունները` կարող եք համալրել գիտելիքները, կապեր հաստատել, հովանավոր կամ ուսուցիչ գտնել, ազատվել հին խնդիրներից կամ իրերից: Շրջահայաց, գործնական Ջրհոսները կարող են հպարտության առիթ ունենալ:

 

Ձկներ

Ձկները համագործակցության և փոխըմբռնման ճանապարհին խոչընդոտներ կհաղթահարեն, սակայն չեն կարողանա ամբողջությամբ ազատվել կասկածներից: Բարձրանում են հարցազրույցը հաջող անցնելու, աջակցություն ստանալու, փոխզիջում գտնելու, իրավունքներ կամ արտոնություններ նվաճելու, անհրաժեշտ շրջաններում ձեր հեղինակությունը վերականգնելու կամ ամրապնդելու հնարավորությունները: Շրջապատի կարծիքը կարևոր է, եթե ձեր աշխատանքը կապված է հասարակության հետ: