Chanel տան կրեատիվ տնօրեն եւ սեփական բրենդի ղեկավար մոդելագործ Կառլ Լագերֆելդը կասկածվում Է որպես լուսանկարիչ իր գործունեությունից, ինչպես նաեւ գեղարվեստական ալբոմների հրապարակումից ստացված 15 մլն ֆունտ (շուրջ 20 մլն եվրո) գումարի եկամուտներ թաքցնելու մեջ: Դիզայներն իր եկամուտներն անցկացրել Է բրիտանական ֆիրմայի միջոցով՝ դրանք թաքցնե լով Ֆրանսիայի հարկային մարմիններից: Այս մասին գրում է Daily Mail-ը:

 

«Կասկած կա, որ մշտապես սեւ ակնոց կրող մարդը հարկային հայտարարագրումից թաքցրել Է 20 մլն եվրո»,-հաղորդել Է ֆրանսիական L'Express շաբաթահանդեսը՝ ակնարկելով հանրության առջեւ մուգ ակնոցով հայտնվելու 82-ամյա Լագերֆելդի սովորությունը:

 

Հարկային մարմինները նաեւ հետաքրքրվել են անշարժ գույքի բնագավառում երկու ներդրումային ընկերություններով, որոնք մոդելագործը բացել Է 90-ական թվականներին: Լագերֆելդի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանություններ տալ: Իրադրությունը չեն մեկնաբանել նաեւ Ֆրանիսայի իշխանությունների ներկայացուցիչները՝ վկայակոչելով գաղտնիության անհրաժեշտությունը հարկային իրավախախտումները հետաքննելիս: