Անդրեն տեւական ժամանակ է' Միացյալ Նահանգներում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է, թե ինչով է զբաղված օվկիանոսի հակառակ կողմում, բացահայտել է, թե իր կյանքում ինչով է աչքի ընկել անցնող տարին, նաեւ պատասխանել է ընտանիք կազմելու մասին մեր հարցին:

 


-Հնարավո՞ր է' հաստատվեք ԱՄՆ-ում: Մի փոքր կխոսե՞ք ամերիկյան ու հայաստանյան կյանքի տարբերությունների, թերությունների ու առավելությունների մասին:


-Այստեղ եմ աշխատանքի բերումով: Շուտով արդեն ականատես կլինեք, թե ինչն է ինձ այսքան երկար պահում ԱՄՆ-ում: Բացի այդ, այստեղ եմ համերգների հրավերներով: Անչափ ուրախ եմ, որ կարող եմ երգել տեղի հայերի եւ իմ երգերը գնահատող այլազգիների համար: Ինչ վերաբերում է հայաստանյան եւ ամերիկյան կյանքի տարբերություններին, բնականաբար, այս երկու երկիրը ներկայացնում են տարբեր մշակույթներ եւ տարբեր մտածելակերպեր, բայց սա չի նշանակում, որ մեկը մյուսից առավել է, եւ կամ թե Հայաստանն ինձ համար ինչ-որ բանով զիջում է ԱՄՆ-ին: Այստեղ տարածությունն ու ազատությունն է ավելի շատ, սակայն այն ջերմությունն ու օդը, որի կարիքն ունեմ, կարող եմ գտնել միայն հայրենիքում:

 

Շարունակությունը` այստեղ: