ՀՀ տարածքում դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: