2016-ը Հռիփսիմե Հակոբյանը կդիմավորի ընտանիքի հետ, բայցեւ' աշխատանքային մթնոլորտում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է երգել Ամանորի գիշերը.«Շատ եմ սիրում գալիք տոնը: Արդեն սկսել եմ նվերներ ընտրելու, գնելու հաճելի գործը, իսկ առաջիկա օրերին կզարդարենք նաեւ տոնածառը»:

 

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե օրեր առաջ ինչպես է նշել 29-ամյակը.«Չեմ ուզում այս քայլիս յուրահատուկ երանգ տալ, բայց այցելել եմ մանկատուն ու օրս անցկացրել երեխաների շրջապատում: Մեծ բավականություն եւ հոգեւոր բավարարվածություն եմ ստանում փոքրիկների հետ շփումից: Խաղացինք, երգեցի նրանց համար: Վերջերս տղաս' Լեոն, հիվանդ էր, որպես մայր' ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ ու երջանիկ լինեն»:

 

Շարունակությունը` այստեղ: