Խոյ

Խոյերի մեծամասնության համար օրը դրական նոտայով կսկսվի: Հնարավոր է տոնական տրամադրություն, մտքեր սիրո, հանգստի մասին: Օրվա երկրորդ կեսին որոշող կլինի պարտքի զգացումը, հանգամանքներին ենթարկվելը: Ծառայողական կամ այլ պարտականությունները քիչ տեղ կթողնեն ռոմանտիկայի և ստեղծագործության համար: Բացառված չէ խճճվածությունը գործնական ծրագրերում և պարտականություններում, փաստաթղթերում:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում վաղ առավոտից անցնել լուրջ աշխատանքի: Ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ուշադրություն հատկացնել երեխաներին: Հնարավոր է փոքրիկ հաճելի իրադարձություն ընտանիքում:  Օրվա երկրորդ կեսը ներդաշնակ կլինի, սակայն ոչ այնքան արդյունավետ, որքան դուք հույս ունեիք: Ջանքերի արդյունավետությունը կարող են թուլացնել մի շարք արտաքին հանգամանքներ: Լավագույն պահը չէ հարաբերությունների պարզման համար:

 

Երկվորյակ

Օրվա առաջին կեսը Երկվորյակները կկարողանան անցկացնել ազատ ռեժիմով՝ կուտակելով դրական տպավորություններ: Կարելի է պտտվել խանութներով, զբաղվել արտաքին տեսքով: Օրվա երկրորդ կեսը պահանջում է կատարել ընտանեկան, գործընկերային կամ մասնագիտական պարտականությունները: Կարգապահությունը, պատասխանատվությունը, շրջահայացությունը հավասարաչափ կարևոր կլինեն ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

 

Խեցգետին

Խեցգետիններն ավելի լավ է զբաղվեն ոչ բարդ գործերով, քանզի լուրջ առաջադրանքների համար դժվար թե էներգիա ունենան: Օրվա սկզբում լավ կլինի ինչ-որ բան անել տան, մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ոչնչից կառաջանան խոչընդոտներ՝ բարդացնելով ամենապարզ գործերի կատարումը: Դժվար կլինի կապվել անհրաժեշտ մարդու հետ, հասնել հանդիպման վայր: Կարող է ուշանալ նամակի պատասխանը: Հաշվարկները ստուգման կարիք կունենան:

 

Առյուծ

Առյուծներն այսօր պատրաստ չեն նոր սխրագործությունների: Դժվար առաջադրանքները խորհուրդ է տրվում թողնել վաղվան: Առավոտյան ձեզ կարող եք թույլ տալ հաճելի կոսմետիկ գործընթաց, հանգստի հավելյալ ժամ կամ այլ հաճելի մանրուք, ինչը կլավացնի ձեր տրամադրությունը: Կեսօրից հետո անհրաժեշտ է հավաքվածություն և ուշադրություն ծրագրերում, հաշվարկներում, ֆինանսական գործողություններում: Ցանկալի է հետաձգել կարևոր գնումները:

 

Կույս

Օրվա սկզում Կույսերը կարող են ազատություն տալ հոգու խորքում ապրող ռոմանտիկային կամ արվեստի, նորաձևության, գեղագիտության նկատմամբ հետաքրքրությանը: Օրվա երկրորդ կեսը առավելագույն զգուշության կոչ է անում: Սխալը, անփութությունը, անիրազեկությունը կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ:  Հնարավոր է օտարացում տնեցիներից, փոխադարձ անվստահություն զգուընկերոջ հետ հարաբերություններում, թյուրըմբռնումներ աշխատավայրում:

 

Կշեռք

Կշեռքների համար բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակը կարելի է նվիրել կյանքի գեղեցիկ կողմին, սեփական նրբին ճաշակների բավարարմանը: Լավ է ընտրել կոսմետիկա և օծանելիք, նորաձև իրեր, ինտերիերի առարկաներ: Երեկոյան ստիպված կլինեք գլուխ կոտրել առաջադրանքի վրա, որը, հնարավոր է, պատասխան չունի: Ժամանակի մի մասն անիմաստ վատնելու ռիսկ կա: Լավագույն պահը չէ ուղևորությունների, որոնումների համար:

 

Կարիճ

Կարիճներին կարևոր է տեսնել ոչ միայն փայլուն փաթաթանը, այլև իսկությունը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է առաջնայնությունը տալ իրերի կամ ծառայությունների որակին, մարդկանց հուսալիությանը, տեղեկատվության հավաստիությանը, չափորոշիչների հստակությանը: Հակառակ դեպքում՝ ձեզ դժվար կլինի գտնել ճշմարտությունը, օրինակ՝ տարբերել բնօրինակը կեղծիքից կամ օպտիմալ ֆինանսական լուծում գտնել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին պատասխանատու պահ է սպասվում օրվա երկրորդ կեսին: Անձնական գործերին, զվարճանքներին, ստեղծագործական մտահղացումներին ավելի լավ է ժամանակ հատկացնել առավոտյան: Կեսօրից հետո անհրաժեշտ կլինի հավաքվածություն, կարգապահություն, շփման մեջ առավելագույն կոռեկտություն: Հնարավոր է խոսակցություն ղեկավարության հետ: Ձեզ կարող է կանչել մասնագիտական կամ ընտանեկան պարտքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում չափից դուրս ինքնավստահ լինել: Մասնավորապես՝ չարժե խաբվել առաջադրանքի թվացյալ հեշտությանը: Դրա որակով կատարումը կարող է ավելի շատ ժամանակ և ջանքեր պահանջել, քան դուք սկզբում կարծում էիք: Արագ հաջող մեկնարկին կարող է խանգարել կադրերի, նյութերի կամ տվյալների պակասը, ճանապարհների կամ տեղեկատվական ալիքների ժամանակավոր փակումը, ցուցումների, չափանիշների անհստակությունը:

 

Ջրհոս

Առավոտյան Ջրհոսներին կուրախացնի էական կապերում դրական մթնոլորտը կամ իրադրության ընդհանուր ներդաշնակությունը: Օրվա կեսին ստիպված կլինեք հաճելի թեմաներից շեղվել պակաս գրավիչ, սակայն ապագայի համար ծայրահեղ կարևոր հարցերի վրա: Ստիպված կլինեք մանրակրկիտ գլուխ հանել մի շարք նրբություններից՝ կապված մասնագիտության, առողջության, անվտանգության, նյութական կայունության հետ:

 

Ձկներ

Ձկների համար այսօր կարևոր կլինեն մանրուքները: Հենց դրանք կուրախացնեն, կտխրեցնեն կամ հետաքրքիր մտքերի կհանգեցնեն: Օրվա սկզբում հնարավոր են հաճելի րոպեներ՝ կապված շփման, ստեղծագործության, նվերի, ինչ-որ դրական իրադարձության հետ: Օրվա կեսին ձեզ համար նշանակություն կստանան գործընկերոջ, մրցակցի, ղեկավարի կամ այլ հեղինակավոր անձի պահվածքի նրբությունները, ինչպես նաև թիմային արձագանքը, եթե գործ ունեք մարդկանց խմբի հետ: