Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս չշեղվել զուգընկերոջ և իրենց համար համակրելի մարդկանց հետ շփման իրենց ընտրած մարտավարությունից: Կապն արժե պահպանել նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր արդիական թեմաներն արդեն քննարկել եք: Եթե երկխոսության համար գործնական առիթները սպառվել են, կարելի է շոշափել հանգստի թեման: Բացառված չէ, որ առաջիկա հանգստյան օրերը կարողանաք միասին անցկացնել, ինչը շփումն ավելի ոչ պաշտոնական կդարձնի:

 

Ցուլ

Ցուլերը կարող են օրը հատկացնել զանազան մանր հոգսերին: Առօրյա գործերի հետ մեկտեղ, կարող են ավելի հետաքրքիր առաջադրանքներ ի հայտ գալ: Կարող եք ավելի հարմարավետ դարձնել աշխատավայրը, զբաղվել առաջիկա տոների պատրաստությամբ, հավելյալ ուշադրություն հատկացնել ձեր առողջությանն ու արտաքինին: Եթե ինչ-որ մեկի հետ հարաբերությունները չեն դասավորվում, արժե փորձել կապ հաստատելու ավելի խաղաղ եղանակներ:

 

Երկվորյակ

Երկվորյակներին օգտակար կլինի մտովի կշռադատել ստացած խորհուրդները, մտածել գործընկերների խնդրանքների և ղեկավարության հրամանների մասին: Իրավիճակը պատասխանատվություն է պահանջում, այդ իսկ պատճառով՝ չարժե անցնել գործողությունների հաջորդ փուլին՝ առանց ինչպես հարկն է ներկա փուլը գլխի բերելով: Այժմ ենթարկվում եք դիտարկման, վերահսկողության կամ քննադատության: Կարևոր հարցերում ձեզ կարող են դեռ չվստահել:

 

Խեցգետին

Արտաքին ակտիվությունն այսօր Խեցգետինների համար գլխավոր չէ: Օրը հարմար է մտորումների, համեմատությունների համար, օգնում է սովորել ոչ միայն սեփական, այլև ուրիշի փորձի վրա: Որոշ թեմաներ պետք է կրկնակի ուսումնասիրվեն, որպեսզի խուսափեք սխալներից: Բացառված չեն ներքին կասկածներն ու հիասթափությունները: Ձեզ դժվար կլինի նաև ինչ-որ բանից բաժանվել, ինչ-որ բան զոհաբերել: Անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել համացանցում:

 

Առյուծ

Առյուծներին անհրաժեշտ է ժամանակին կանգ առնել, այդ թվում՝ ապագայի ծրագրման, համախոհների թիմ հավաքելու, ժամանակի և վայրի, հագուստի ոճի ընտրության հարցերում: Տվյալ պահին տեղեկատվությունն ավելի քան բավական է, այժմ կարևոր է ճիշտ օգտագործել այն: Անցանկալի են շքեղության ձգտումները, ավելի լավ է հարմար գնով որակյալ տարբերակներ ընտրել: Չի խանգարի օպտիմալ շփման շրջանակ ստեղծել, որը չի հակասի ձեր կանոններին:

 

Կույս

Կույսերի իրատեսական մտածողությունը կարող է կանգ առնել: Եթե շփումները շատ մեծ թափ են հավաքել, իսկ մեծ գաղափարները գիտակցության մեջ չեն տեղավորվում, չի խանգարի քննադատական ընտրություն կատարել: Ձեր մտադրություններից որոշները կարող են ժամանակավրեպ լինել, որոշները կարող են դրսից պարտադրվել, բայց ընկալվել որպես սեփական: Չարժե չափից դուրս շատ գործեր ծրագրել, տալ խոստումներ, որոնք չեք կարող իրականացնել:

 

Կշեռք

Օրը չի տրամադրում համոզմունքների խստության: Հնարավոր է օրենքների, կարծիքների, տեսությունների ազատ կամ ընդլայնված մեկնաբանում: Այդ ֆոնի վրա շատ Կշեռքներ կդառնան ավելի հանդուրժող և ներողամիտ: Նույնիսկ եթե երեկ դուք անզիջում էիք, այսօր ձեր սիրտը կփափկանա: Իրագործելով ձեր ճաշակները՝ կարող եք փորձել շրջանցել չգրված օրենքները, ձեր օգտին մեկնաբանել բարոյական պարտականությունները: Բացառված չէ, որ դա ձեզ հաջողվի:

 

Կարիճ

Կարիճների արարքներն այսօր ավելի թեթևամիտ և քիչ կանխատեսելի կլինեն, քան սովորաբար: Հնարավոր է ցանկանաք շրջանցել արգելքը, կամ անցնել նախապես անհայտ ելքով գործի: Բացառված չէ, որ սիրային սցենարում բազմազանություն ցանկանաք: Առավելագույն ազատություն այսօր հնարավոր է վարքագծային, հաղորդակցության, ինտելեկտուալ, տեխնիկական դաշտում, կրթության ոլորտում: Ֆինանսական կամ բարոյական փորձ դնելիս, հիշե՛ք, որ վերջում հաշիվ եք տալու:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր դժվար կլինի պահպանել ժամանակացույցը, թելադրել իրենց կանոններն ու պայմանները: Ձեր մոտեցումը՝ նույնիսկ ողջամիտ և արդարամիտ, կարող են համարել չափազանց նեղ, պահպանողական: Բանավեճը, հարցազրույցը, խորհրդակցությունն այսօր կարող է տարերային բնույթ ստանալ: Լուրջ թեմաներին արժե չդիպչել: Օրը հարմար է համատեղ զվարճանքների, սիրախաղի, հակասությունների խաղաղ կարգավորման համար:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն համակերպվել ճշգրտության, կարգի, կանոնակարգի, ենթակարգության և այլ երևույթների բացակայության հետ, որոնք կյանքում հստակություն են մտցնում: Ստեղծագործական քաոսի և կարծիքների բազմազանության մթնոլորտում ձեզ դժվար կլինի կենտրոնանալ, հստակ կազմակերպել աշխատանքը: Որոշակիության և պատասխանատվության հետ կապված միջոցառումներն ավելի լավ է հետաձգել:

 

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը գերազանց օր են խոստանում, սակայն խորհուրդ են տալիս հիշել չափի զգացման մասին: Բուռն էմոցիաները և այլ ավելորդությունները կարող են դրդել ոչ ադեկվատ ժեստերի: Օրինակ՝ կարող եք դավաճանել ձեր սկզբունքները, փողերն աջ ու ձախ շաղ տալ: Օրը լավ է ստեղծագործության և ազատ փորձարկման համար: Չի ստացվի աշխատանքը, որը պահանջում է նստաջանություն, կենտրոնացվածություն: Գերազանց օր է ռոմանտիկ հանդիպման համար:

 

Ձկներ

Ձկներն այսօր կգերադասեն իդեալիստ մնալ: Բացառված չէ բնակարանը փոխելու՝ այս պահին անպտուղ երազանք: Օրվա ընթացքում կարող եք ապրել զգացմունքային կամ ինտելեկտուալ զմայլանք: Արժե հիշել, որ հուզավառվածությունը լավ է փոքր չափաբաժնով, այլապես այն կարող է նյարդայնացնել կամ ծիծաղեցնել: Ընտանեկան կամ այլ շփումը հաճելի կլինի փոխադարձ հանդուրժողականության, հարգանքի, հավասարակշռվածության պայմաններում: