Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենաձախողված հոլիվուդյան ֆիլմերի տասնյակը: Հակավարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է «Ռոքն Արեւելքում» ֆիլմը, որի եկամուտը կազմել է 2,9 միլիոն դոլար, իսկ ծախսը'15 միլիոն: Շոն Փենի մասնակցությամբ «Հանմեն» ֆիլմը երկրորդն է: Ֆիլմի եկամուտը' 10,7 միլիոն դոլար է, ծախսը' 40 միլիոն:

 

Դետեկտիվ ժանրում նկարահանված «Կիբեռ» ֆիլմի հասույթը կազմել է 19,4 միլիոն դոլար, մինչդեռ ֆիլմը ստեղծելու համար պրոդյուսերները ծախսել են 70 միլիոն: Տասնյակում են նաեւ «Գործի մեջ», «Ուլտրաամերիկացիները, «Ալոհա» «Րոպեում սրտի 128 զարկ» եւ այլ ֆիլմեր: