«Վիտամինցի» Վաչեի եւ Գայանեի ընտանիքը երկու տարեկան է: Ամուսինները BRAVO.am-ի հետ զրույցում նշել են, որ վայելում են համատեղ կյանքի ամեն մի պահը.«Մեր ազատ օրերը միշտ այնքան լավ ենք նշում, որ տոներից չեն տարբերվում: Հարսանիքն էլ հաճախ ենք հիշում. այնքան լուսավոր ու ուրախ օր էր, որ մարդիկ կան, մեզնից ավելի մեծ հուզմունքով են հիշում:)»:

 

Հումորիստը սիրում է կնոջը նվերներ մատուցել անակնկալի տեսքով.«Ամուսնության 2-ամյակը համարվում է թղթե, ըստ այդմ, նվերը պետք է լիներ թղթից: Թղթով ուրիշ բան գնեցի եւ նվիրեցի, իսկ թե ինչ, չակերտները չբացեմ:): Իրականում, կարծում եմ' շատ զույգեր ինձ կհասկանան. այն, ինչը ցանկացել է ունենալ, կամ էլ խանութում տեսել է, բայց այդ պահին չենք գնել, մեկ էլ, հոպ, նվեր է դարձել»:

 

Շարունակությունը`այստեղ: