Խոյ

Խոյերի բնածին ակտիվությունը կարող է այսօր չպահանջվել: Օրը հարմար է առօրյա հանգիստ աշխատանքի համար: Կարելի է ավարտել գործերը, որոնք անավարտ են մնացել շտապողականության պատճառով: Գնումներն ավելի հաջող կլինեն, եթե նախապես ծրագրված են: Քաղցած մնալն անցանկալի է: Նորությունները սպասվում են երեկոյան: Բացառված չէ, որ որոշ նորություններ լցնեն ձեզ բուռն էներգիայով և ստիպեն անհապաղ ինչ-որ բան ձեռնարկել:

 

Ցուլ

Ցուլերը կարող են օրը նվիրել սեփական կարիքներին, իսկ մյուս գործերում ելնել ինքնազգացողությունից: Այսօր ժամանակ կունենաք մանրակրկիտ վերլուծել վերջին իրադարձությունները, ըստ արժանվույն գնահատել ճակատագրի պարգևները, քաղել ամեն հնարավորը դրական իրադրություններից: Օրվա վերջում ակտիվանում են տեղեկատվական ալիքները: Բացառված չեն նորություններն աշխատավայրից: Հնարավոր է պաշտոնական ծանուցում ստանաք:

 

Երկվորյակ

Ցերեկային ժամերը Երկվորյակների համար արտաքինից անպտուղ կլինեն, սակայն չարժե հույսը կորցնել: Մեծ է հավանականությունը, որ սպասվող իրադարձությունները տեղի կունենան օրվա վերջում: Քանի երեկոն վրա չի հասել, ժամանակ կա էներգետիկ պաշարը վերականգնելու և մտքերը հավաքելու: Ուշ ժամի կարող եք նամակ կամ կարևոր հաղորդագրություն ստանալ, պատահաբար փողոցում հանդիպել անհրաժեշտ մարդուն:

 

Խեցգետին

Խեցգետինների համար օրը ներդաշնակ կսկսվի: Իրադարձությունները միանգամայն կանխատեսելի կլինեն, որոշները նույնիսկ կգերազանցեն ձեր սպասելիքները: Երեկոյան կարող է ուժգնանալ ձեր հետաքրքրասիրությունը կամ աճել անհանգստությունը: Օրվա վերջում կարող եք ստանալ հետաքրքրությունը գրգռող, անսպասելի կամ տարօրինակ նորություն: Աստղերը խորհուրդ չեն տալիս ստացված տվյալներն ընդունել որպես գործողությունների ուղղորդություն:

 

Առյուծ

Ցերեկն Առյուծներին խորհուրդ է տրվում դրսևորել համառություն և աշխատասիրություն' մանրուքների վրա չշեղվելով: Որքան հիմնավոր զբաղվեք գործով, արյդունքն այնքան ուրախալի կլինի: Դա հատկապես կարևոր է, եթե օրակարգում կարիերային աճն է, նյութական վիճակի կայունացումը, բարեկեցության բարձրացումը: Օրվա վերջում կարող եք նորություն ստանալ ընկերոջից կամ պաշտոնական նամակ, որը կօգնի կոմնորոշվել մոտ ապագայի ծրագրերում:

 

Կույս

Օրվա սկիզբը Կույսերին խնդիրներ չի խոստանում: Շատերը կարող են եկամտի, գտածոյի, հակասությունները հարթելու, անձնական հեղինակության աճի տեսքով ճակատագրի պարգև ստանալ: Երեկոյան կարող է անհրաժեշտ լինել զրուցել ծնողների, ղեկավարության հետ: Չարժե խուսափել սկզբունքային կարևոր հարցերի քննարկումից, քանզի դրանից, միևնույն է, անհնար է խուսափել: Հնարավոր է ստիպված լինեք գիշերվա մի մասն անցկացնել աշխատելով կամ նամակագրությամբ:

 

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն մինչ գիշեր տեսադաշտում պահել տնտեսական և նյութական հարցերը: Կարող են հսկողություն պահանջել փողերը, թանկարժեք իրերը, համատեղ ռեսուրսները, գումարային գործողությունները: Հնարավոր է ստիպված լինեք վճարումներ կատարել, մթերք գնել: Նման հոգսերը կարող են ժամանակ չթողնել անհրաժեշտ մարդկանց հետ շփման և կենտրոնացած մտավոր աշխատանքի համար: Այդ դեպքում' ստիպված կլինեք գործերը թողնել օրվա վերջին:

 

Կարիճ

Կարիճների վրա կշարունակի ազդեցություն գործել գործընկերոջ կամ ունկնդիրների դիրքորոշումը: Օրվա ընթացքում կախվածությունն աստիճանաբար կթուլանա, իսկ երեկոյան գերակշռող կդառնան լրիվ այլ հետաքրքրություններ: Օրվա վերջում կկարողանաք ավելի պարզ տեսնել ուժերի դասավորվածությունը և հնարավոր հեռանկաները, ինչպես նաև հստակ ձևակերպել ձեր ներկայիս դիրքերը, պահանջները, ծրագրերը, սպասելիքները:

 

Աղեղնավոր

Ցերեկն Աղեղնավորները սահմանափակված կլինեն զբղմունքների ընտրության հարցում: Շատ ուշադրություն կարող է խլել տնային առօրյան: Դրանից կտրվել և հրատապ հարցերով զբաղվել կհաջողվի միայն օրվա վերջում: Երեկոյան լավ կստացվի վերլուծական աշխատանքը, պաշտոնական նամակագրությունը, սխեմաների և աղյուսակների կազմումը, ծրագրերի շտկումը: Կարևոր հարցում ստիպված կլինեք համաձայնեցնել հետաքրքրությունները:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են չշտապել ծրագրերի իրագործման հարցում, սակայն հետաձգել դրանք խորհուրդ չի տրվում: Ցրվածությունը, հանգիստը, գործերից ժամանակավոր հեռացումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրանք կարգավորված են և գերազանց գործում են' առանց ձեր վերահսկողության: Չարժե արհամարհել գիշվերվա մոտ ստացած նորությունները, հաղորդագրությունները, ցուցումները: Միևնոււյն ժամանակ, արժե համոզվել դրանց ճշմարտացիության մեջ:

 

Ջրհոս

Անհրաժեշտ տեմպը զարգացնելուն Ջրհոսներին այսօր կխանգարի չեզոքությունը: Գործերի դանդաղեցումը պայմանավորված կլինի կա՛մ արտաքին նրբություններով, կա՛մ ձեր ֆիզիկական և զգացմունքային վիճակով: Գործողությունների համար խոչընդոտ կարող է հանդիսանալ նաև տնային հարմարավետությունը և դրան ձգտումը: Օրվա վերջում կակտիվանա ձեր մտածողությունը, ավելի հստակ կդառնան ծրագրերը, գաղափարները, ցանկությունները:

 

Ձկներ

Ցերեկը Ձկների մոտ ամեն ինչ բարեհաջող կստացվի: Չարժե հետաձգել օգտակար գնումները, շարքային վճարումները: Երեկոն խորը մտորումների, կարևոր տվյալների վերլուծության ժամանակ է: Գիտակցությունն արգելքներից մաքրելուն և գլխավորի վրա կենտրոնանալուն կօգնի կարգն անձնական տարածությունում, համակարգչային ֆայլերում, պաշտոնական փաստաթղթերում: Հնարավոր է սկզբունքային խոսակցություն տնեցիների, բնակարանի տիրոջ կամ վարձակալողի հետ: