Խոյ

Ժամանակն է, որ Խոյերը ուշադրություն հատկացնեն նյութական գործերին: Այսօր հարմար պայմաններ են ձևավորվում այդ ոլորտում վիճելի հարցերի կարգավորման համար: Հնարավոր են եկամուտներ տարբեր աղբյուրներից, փոխհատուցումներ, զուգընկերոջ կողմից ֆինանսական օգնություն: Եթե փոխել եք բնակության վայրը կամ կյանքի ռիթմը, կարող է նոր իրավիճակին ընտելանալու համար ժամանակ պահանջվել: Հաջող կլինեն խոշոր գնումները:

 

Ցուլ

Ցուլերի համար օրը բարեհաջող է: Աճում է ձեր հեղինակությունը շրջապատում: Պայմաններ կան ինքնազգացողության լավացման, նյութական վիճակի բարելավման համար: Կարող եք շահավետ պատվեր ստանալ, ձեր նախագծի համար ներդրող գտնել: Լավատեսական է վիճակը սիրային ոլորտում: Ծնողներին կուրախացնեն երեխաների հաջողությունները: Հնարավոր են ձմեռային արձակուրդների վիթխարի ծրագրեր: Եթե հետևում եք ձեր կազմվաքծին, վերահսկե՛ք սննդակարգը:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում դադար վերցնել նշանակալի հարաբերություններում կամ դիտարկել դրանք գործնական տեսանկյունից: Շփմանը ռոմանտիկ բնույթ հաղորդելու փորձը կարող է անհաջողության մատնվել: Այսօր կարելի է հստակեցնել բնակարանային, կենցաղային հարցերը, քննարկել համատեղ նախագծի ֆինանսավորումը: Կարող են արդիական դառնալ բժշկական կամ կոմունալ ծառայությունների համար վճարումները:

 

Խեցգետին

Այս օրերը Խեցգետիններին կվերադարձնեն հոգեկան հարմարավետությունը և վստահություն կհաղորդեն վաղվա օրվա նկատմամբ: Հնարավոր է մեծ հետաքրքրություն խոհարարական արվեստի, տնարարության նկատմամբ: Վատ պահ չէ գնումներ կատարելու համար: Եթե ձեզ հետաքրքրում են հեղինակավոր ապրանքանիշները, ստիպված կլինեք մոռանալ խնայողության մասին: Վարկ ձևակերպելիս արժե հասկանալ ձեզ օգնել ցանկացողների իրական շարժառիթները:

 

Առյուծ

Առյուծները հաջողությամբ կլուծեն ֆինանսական խնդիրները: Մշտական աշխատանքը կարող է բոնուս բերել: Ընթացիկ ծախսերում ավելի լավ է կողմնորոշվել գործնական կարիքներով, կոնկրետ շահով: Հնարավոր են հավելյալ ծախսեր, շփում բանկերի հետ: Արժե հետաձգել հանգստի կազմակերպան հետ կապված, ինչպես նաև երեխաների համար նախատեսված ծախսերը: Հնարավոր է, որ նմանատիպ ծրագրերում դեռ շտկումներ արվեն:

 

Կույս

Կույսերը կարող են հաջող գնումներ կատարել: Բացառված չեն չծրագրված ծախսերը: Հնարավոր է ցանկանաք ոչ միայն ձեզ համար ինչ-որ բան գնել, այլև ուրիշներին ուրախացնել: Որոշ գնումներ կարող են թելադրված լինել ոչ միայն հրատապ անհրաժեշտությամբ, այլև հեղինակության նկատառումներից ելնելով: Չարժե ձեռք տալ պահուստներին, նոր ֆինանսական պատասխանատվություններ ստեղծել, այլապես միջոցները կարող են հիմնական ծրագրերի համար չհերիքել:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում միայնակ լուծել նյութական խնդիրները, ֆինանսական որոշումներ կայացնել: Շատերին ուղղակի չի հաջողվի այդպես գործել, քանի որ նրանց միջոցները ներդրված են գործի մեջ կամ սերտորեն կապված են այլ մարդկանց ֆինանսների հետ: Գնումներ կատարելիս չի խանգարի խորհրդակցել ամուսնու, ծնողների հետ: Գործարք ձևակերպելու համար կարող է անհրաժեշտ լինել իրավաբանի կամ ֆինանսական խորհրդատուի օգնությունը:

 

Կարիճ

Կարիճների մոտ առաջին հորիզոնականում կարող են հայտնվել զուգընկերոջ ցանկությունները և պահանջները: Ձեզ համար հագուստ գնելիս արժե խորհրդակցել լավ ճաշակ ունեցող մարդու հետ: Գործնական ոլորտում ցանկալի է հատուկ ուշադրություն դարձնել պայմանավորվածությունների ֆինանսական կողմին, փոխադարձ շահերին և պարտականություններին: Ճիշտ տնօրինելով ձեր առավելությունները՝ կկարողանաք հաջող գործարք կնքել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում իրավիճակի թելադրած ժամանակավոր սահմանափակումները չվերածել համընդհանուր ասկետիզմի: Ցանկալի է հետևել լիարժեք սնմանը, օգտվել հասանելի բարիքներից և արտոնություններից, աշխատավայրում առավելագույն հարմարավետություն ստեղծել: Եթե դուք ղեկավար եք, ձեր օգտին կլինի ենթակաների նկատմամբ հոգատարությունը: Առօրյա աշխատանքում կարող են վերահսկողություն պահանջել նյութական  միջոցները:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը հաջող է, սակայն փաստացի ձեռքբերումները կարող են համեստ լինել: Կարևոր գործերի բացակայության դեպքում՝ ձեզ կարող է պատել ծուլությունը, հանգստանալու ցանկությունը: Անցանկալի են ակտիվ որոնումները, լարված ֆիզիկական պարապմունքները, բարդ մտավոր աշխատանքը: Լավ կլինի զբաղվել ստեղծագործական գործունեությամբ: Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, սակայն նախաձեռնություն դրսևորելու հնարավորությունը քիչ է:

 

Ջրհոս

Օրն ուժեղացնում է Ջրհոսների ձգտումը տան և դրա հետ կապված ամենի նկատմամբ: Բացառված չէ, որ ցանկանաք ժամանակավորապես հեռանալ եռանդուն գործունեությունից: Այսօր անցանկալի են խորհրդակցությունները, բանավեճերը: Իրավիճակը, որ ձեզ վտանգ է ներշնչում, կարող է բարեհաջող լուծվել և դեռ շահավետ դառնալ: Օրինակ՝ կարող է լուծվել անշարժ գույքի պահպանման, հիփոթեքի վճարման, փոխհատուցումների ստացման հարցը:

 

Ձկներ

Շատ Ձկների կուրախացնի կայունության և կանխատեսելիության մթնոլորտը: Ակտիվության դադարը շնորհ կլինի, եթե հանգստի կարիք ունեք: Միևնույն ժամանակ, ռիսկա կա թուլանալու և համակերպվելու այն բանի հետ, ինչի հետ համակարպվելը ցանկալի չէ, օրինակ՝ ձեզ համար կարևոր մարդու պահվածքի երկակիության, սեփական կարգավիճակի անորոշության: Անձնական կյանքն առանց ճգնաժամերի կլինի: Եթե դրանում ի սկզբանե ներդաշնակություն է եղել, այսօր սպասվում է լավացում, մերձեցում: