Կալիֆոռնիացի նկարիչը, որն իրեն անվանում Է Barry X Ball, եւ Damiani իտալական ոսկերչական տունը քանդակ են ստեղծել 750 հարգի դեղին ոսկուց: Այն իրենից ներկայացնում Է Մոնակոյի Ալբերտ Երկրորդ իշխանի կիսանդրին, որը կերտվել Է քանդակագործին բնորոշ յուրաձեւությամբ՝ միավորելով ֆուտուրիստական ոճը եւ Վերածնության դարաշրջանի ազդեցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում:

 

Նկարչի եւ Damiani-ի ոսկերիչների համագործակցությունը շարունակվել Է մեկ տարի, իսկ քանդակի վրա բուն աշխատանքը պահանջել Է ձեռքի աշխատանքի հազարավոր ժամեր. դրա համար օգտագործվել Է 13 կիլոգրամ ոսկի: Կիսանդրին Ալբերտ Երկրորդին են հանձնվել անձամբ Barry X Ball-ի, Damiani Group-ի նախագահ Գվիդո Դամիանիի եւ ընկերության ոսկերիչ Կրիստիան Ռիցետոյի կողմից, որը գլխավորել Է նախագծի աշխատանքը:

 

Barry X Ball-ը՝ ամերիկացի քանդակագործը, ծնունդով Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքից Է: Նրա աշխատանքները տեղ են գտել Լոս Անջելեսի Արմանդ Համերի արվեստների թանգարանի հավաքածուներում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Նորթոն Սայմոնի թանգարանում:

 

Ալբերտ Երկրորդը 2005 թվականից Մոնակոյի կառավարող իշխանն Է եւ Վալենտինուայի դուքսը:

 

Damiani Group-ը (ավելի վաղ Damiani S.p.A.) ոսկերչական իրեր եւ ժամացույցներ թողարկող ընկերություն Է, որը 1924 թվականին Իտալիայում հիմնադրվել Է Դամիանի ընտանիքի կողմից:

 

Ներկայում ընկերությանն են պատկանում Է մի քանի բրենդներ՝ Damiani-ն, Salvini-ն, Alfieri & St. John-ը, Bliss-ը եւ Calderoni-ն, ինչպես նաեւ Rocca խանութների ցանցը, որը մասնագիտանում Է պրեմիում դասի ոսկերչական իրերի եւ ժամացույցների վաճառքի բնագավառում:

 

Լուսանկարը'Damiani