Խոյ

Այսօր Խոյերը բավական էներգիա չեն ունենա սխրագործությունների համար: Հնարավոր են կասկածներ կարևոր քայլից առաջ, տրամադրության տատանումներ: Կարող է ուշանալ կարևոր տեղեկատվությունը, իսկ երևակայությունը կարող է սխալ ուղղությամբ մղել: Բացառված չէ, որ ձեր շուրջ ձևավորվի գաղտնիության, երկակիության, ինտրիգի, սպասման մթնոլորտ: Ցանկալի է պահպանել մտածողության սթափությունը: Չարժե հավատալ զանազան նշաններին:

 

Ցուլ

Ցուլերին օգտակար կլինի սրել ինտուիցիան և սովորել ընթերցել ճակատագրի նշանները, սակայն չարժե չափից դուրս տպավորվող լինել: Օրինակ` չարժե ընկնել հուսահատության մեջ, եթե ցանկության իրագործման ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Արգելքի հաղթահարումը ժամանակ կպահանջի, սակայն ոլորուն ուղին շատ ավելի հետաքրքիր կթվա, քան հարթ ճանապարհը: Չարժե ճանապարհորդության մեկնել կամ ռիսկային գործ սկսել` առանց ապահովագրման:

 

Երկվորյակ

Երկվորյակներն օրը կանցկացնեն խաչմերուկին կամ սպասման մեջ: Հնարավոր է ստիպված լինեք սպասել հստակեցումների, ցուցումների, պաշտոնական ատյանի պատասխանին, ավագ գործընկերոջ կամ ղեկավարի կարծիքին: Սպասողական ռեժիմը կարող է ձգվել մի քանի օր: Այդ ընթացքը կարող եք արդյունավետ օգտագործել, օրինակ` ազատվել անպետքից, ավարտել ձանձրացրած գործը, պատրաստվել երկխոսության: Խորհուրդ չի տրվում պայմանագիր ստորագրել:

 

Խեցգետին

Խեցգետինների մոտ կարող են նոր պարտականություններ և հոգսեր ի հայտ գալ, հնարավոր է խստացվեն ժամկետները կամ որակի պահանջները: Կարող են ձգձգվել մի շարք հարցերի լուծումներ, օրինակ` տեղեկանքի, վիզայի կամ այլ փաստաթղթի ձևակերպումը, հիվանդության վերջնական ախտորոշումը, դատական կամ այլ վճիռը: Արտասահման մեկնողների համար կարևոր կլինեն բժշկական ապահովագրության հարցերը: Տվյալների պակասը կփոխհատուցվի հոտառությամբ:

 

Առյուծ

Նոր ռիթմին հարմարվելու համար Առյուծները ստիպված կլինեն ավարտել որոշ գործեր: Անավարտ գործերը կարող են վերածվել անհանգստության և նյարդայնության, երբ ցանկանաք հանգստանալ և անցնել նոր նախագծին: Արժե խուսափել ցրվածությունից, սենտիմենտալությունից: Այս որակները կարող են խնդիրներ ստեղծել նույնիսկ այնտեղ, որտեղ ընդհանրապես խնդիր չունեք: Չարժե գերագնահատել ձեր ուժերը և ներգրավվել արկածախնդրությունների:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ժամանակին արձագանքել իրավիճակի պահանջներին, սակայն դեպքերից առաջ չընկնել: Այժմ ձեզ վրա կարող է մեծ պատասխանատվություն ընկնել: Շտապելով կդառնաք հանգամանքների գերին: Շտապողականությունը, անփութությունն ու անիրազեկությունը խնդիրներ են խոստանում ապագայում: Մանրակրկիտ պատրաստություն են պահանջում գործերը` կապված անշարժ գույքի, մասնագիտական ծրագրերի հետ:

 

Կշեռք

Կշեռքներին պետք կգա կազմակերպվածություն և հավաքվածություն: Այսօր նման որակների ցուցադրման համար լավագույն պահը չէ, բայցևայնպես արժե ձգտել դրանց: Որպեսզի հետագայում ձեր մտածած նախագծերը զարգանան ըստ ծրագրի և մնան վերահսկողության տակ, այժմ անհրաժեշտ է ի հայտ բերել սխալները, վերացնել թերությունները, կարգավորել կապերը, հստակեցնել դետալները, ազատվել աղբից և անպետքություններից, կարգի բերել փաստաթղթերը:

 

Կարիճ

Ժամանակն է, որ Կարիճները մտորումներից անցնեն գործողությունների, այլապես երազանքները կմնան երազանք: Չարժե կուրորեն վստահել հաջողությանը և ինտուիցիային: Խորհուրդ է տրվում բացառել արկածախնդրությունները: Օգտակար կլինի նորովի գնահատել ձեր պոտենցիալը, կազմել գործողությունների ծրագիրը: Կարգի բերման կարիք կարող են զգալ ձեր ունեցվածքը, բանկային տվյալները: Արժե որոշել միջոցների, տեղեկատվության արտահոսքի հնարավոր ալիքները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում գնահատել իրենց և իրադրությունը առավելագույնս սթափ` անողոքորեն դեն նետելով պատրանքներն ու մոլորությունները: Կարող եք գերագնահատել կամ թերագնահատել ձեր հնարավորությունները: Նման խեղաթյուրումներից ազատվելու համար արժե ազատվել շաբլոն մտածելակերպից, կախվածություններից և հրամցված արժեքներից: Արժե որոշել, թե որքանով կարող եք ապավինել ընտանիքին և մտերիմներին:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ավելի քիչ հնարավորություն կունենան օգտվելու սովոր գիտելիքներից, կապերից, գործիքներից: Եթե ցանկանում եք նշանակալի հաջողությունների հասնել, մեկանգամյա ակցիաների և փորձերի փոխարեն ճիշտ կանեք տրամադրվել լուրջ ուսման: Ժամանակն է նաև խոստովանել ձեր թերությունները, որոնք առայսօր ուժ եք համարել: Ճիշտ է նաև հակառակը. այն, ինչ առայսօր ձեր խոցելի տեղն եք համարել, կարող է դառնալ գլխավոր առավելությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին օգտակար կլինի գտնել շռայլության և խնայողության միջև հավասարակշռությունը: Եթե նյութական ռեսուրսների բաշխման խնդիր չունեք, առաջադրանքը կարող է տեղափոխվել այլ հարթություն: Այսօր լավ կլինի զբաղվել սխալների վերլուծությամբ և վերացմամբ: Աշխատանքի նկատմամբ քննադատական մոտեցումն անհրաժեշտ է, եթե ծրագրավորվող եք, ճարտարապետ, հետազոտող, ուսուցիչ, ղեկավար, գործ ունեք համակարգերի և տվյալների բազաների հետ:

 

Ձկներ

Ձկներին կարևոր է վերահսկել մտքերի ընթացքն ու տրամադրությունը, ինչպես նաև ճիշտ ընկալել ղեկավարության հրամանները, ակնարկները և խնդրանքները: Չարժե ամեն ինչ չափազանց անձնական ընդունել: Աշխատանքը շարունակելու համար այժմ կարևոր է հստակեցնել ծրագրերը: Կասկածելի իրավիճակը ցույց կտա ձեր պատրաստվածության մակարդակը. եթե դուք պրոֆեսիոնալ եք, մտահոգվելու առիթ չունեք: Ավելորդ սնունդը կարող է ազդել ձեր արտաքին տեսքի վրա: