Խոյ

Կարելի է ամբողջությամբ տրվել առօրյա գործերին և առողջության վերականգնմանը: Օրը հաջողակ է նրանց համար, ովքեր ինչ-որ օգտակար հմտության, ձեռքի աշխատանքի են տիրապետում: Շատ Խոյեր կկանգնեն ինչ-որ անսովոր առաջադրանքի առջև: Գործը հաջող կընթանա, եթե աշխատավայրում կան անհրաժեշտ բոլոր պայմանները, ոչ ոք ձեզ չի շտապեցնում և հստակ նյութական սպասումներ ունեք: Աշխատավայրում ինտրիգները և շշուկները երկար չեն տևի: Գործարարներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ եկամտի հուսալի աղբյուրների վրա:

 

Ցուլ

Օրը թույլ է տալիս լիարժեք տրվել ձեզ հետաքրքրող գործին: Այս պահից սկսած' Ցուլերը կարող են արագացնել իրենց անհրաժեշտ գործընթացները, սակայն' միայն իրենց հատուկ անշտապ ոճով: Հաջողակ կլինի ձեր մեկնարկը մենեջերի, գործարարի, մարզչի դերում: Վատ չեն ընթանա բոլոր նրանց գործերը, ում աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Ամոթալի մի՛ համարեք սեփական շահի վրա կենտրոնանալը: Առաջարկեք ձեր տաղանդների հստակ գինը: Մի՛ բարձրացրեք այն, սակայն ոչ մի դեպքում մի էլ իջեցրեք: Հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում կավելանա ձեր հմայքը:

 

Երկվորյակ

Այսօր կարելի է զբաղվել տան կամ աշխատավայրի դասավորությամբ, կարգավորել բիզնեսը, գնումներ կատարել, վճարել ծառայությունների համար: Ակտուալ է խնայողությունների և թանկարժեք իրերի երկարաժամկետ պահեստավորման հարցը: Անկախ նպատակներից' բոլոր Երկվորյակներին ամուր թիկունք է անհրաժեշտ: Վերագնահատե՛ք ձեր ֆինանսական հնարավորությունները և անշարժ գույքը: Ընտանիքում համերաշխությունը մեծապես կախված է կենցաղային հարմարավետությունից: Գործընկերային հարաբերություններում փոխըմբռնումն ապահովված է, եթե շահույթն ակնհայտ է:

 

Խեցգետին

Մի՛ վախեցեք ինչ-որ բան զրոյից սկսել: Այսօր Խեցգետինները հիանալի կողմնորոշվում են իրադրության մեջ և արագ հասկանում են, թե ինչպես կարելի է իրենց դրսևորել: Այսօր հաջող կլինեն գնումները: Վատ օր չէ ընկերների կամ բարեկամների հետ համատեղ նախագիծ սկսելու համար: Եթե զբաղված եք, կարող եք նրանց վստահել նյութական արժեքները և ընթացիկ գործերի ամբողջական վերահսկումը: Ֆինանսական ճգնաժամի պատճառով, հնարավոր է, պարտքով գումար կամ վարկ վերցնեք, սակայն շատ խոշոր գումար մի՛ վերցրեք: Անծանոթ մարդկանց դատեք միայն արարքներով, այլ ոչ բառերով. այժմ լավագույն պահն է' հասկանալու' ով է ձեզ ընկեր, իսկ ով' ոչ:

 

Առյուծ

Օրը հարմար է տնային գործերի համար: Գնումները հաջող կլինեն, եթե գումարը ծախսեք նպատակաուղղված և իրական կարիքների համար, այլ ոչ ինքնաբուխ քմահաճույքների: Չի խանգարի նաև գնահատել ձեր ամբողջ ռեսուրսները: Դա հատկապես անհրաժեշտ է այն Առյուծներին, որոնք պարտքերի մեջ են կամ ցանկանում են վարկ վերցնել: Հնարավոր է որոշակի ավանս ստանաք ձեր ընթացիկ գործերի համար: Այդ դեպքում պատրաստ եղեք արդար աշխատել և արդարացնել ձեզ վրա դրված հույսերը, սակայն ոչ մեկին թույլ մի՛ տվեք չարաշահել ձեր բարությունը և մեծահոգությունը:

 

Կույս

Կույսերի համար օրը բարեհաջող է: Նույնիսկ եթե սխալվեք, աստղերը կուղղեն ձեր վրիպակը կամ հնարավորություն կտան ինքնուրույն ուղղել այն: Հաջող օր է գնումներ կատարելու, նոր գործ սկսելու համար: Հնարավոր է գումարի ներհոսք արտասահմանից կամ բիզնեսի ընդլայնումից: Հակառակ սեռի ներկայացուցիչների համար կավելանա ձեր հմայքը: Ընգծե՛ք բնության կողմից տրված ձեր արժանիքները, և ձեզ դիմակայելն անհնար կլինի: Բոլոր հակասությունները հարթեք մեղմ ժպիտով:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում միայնակ գործել: Եթե բարդ իրադրության մեջ եք հայտնվել, նայե՛ք ձեր շուրջը. գուցե օգնությունն արդեն հասել է, և կան մարդիկ, ում հետ կարող եք կիսել ձեր հոգսերը: Միևնույն ժամանակ պատրաստ եղեք կիսել համատեղ աշխատանքի պտուղները: Օրը հաջող է հարկային տեսչություն, բժշկական կենտրոն, կենցաղային ծառայությունների մատուցման գրասենյակ այցելելու, ֆինանսական գործերը ճշտելու համար: Ուշադրություն դարձրեք ճիշտ սնմանը:

 

Կարիճ

Կարիճները կարող են սկսել համակարգված և անշտապ ընթացքն իրենց նախանշած ուղղությամբ: Որոշ պատրանքներից ստիպված կլինեք հրաժարվել, սակայն վերջնական արդյունքում այդպես ձեզ համար ավելի լավ կլինի: Գործընկերային հարաբերություններում ցանկալի է կողմնորոշվել, թե ով պետք է ներկայացնի ընդհանուր շահերը, առաջին հերթին' նյութական: Եթե աշխատանքով զբաղվածության պատճառով մոռացել եք անձնական կյանքի մասին, համապատասխան փոխհատուցում կստանաք, կամ ձեր սիրած անձնավորությունն ըմբռումով կմոտենա ձեր տարվածությանը:

 

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների համար այսօր կարևոր թեմա է մասնագիտական որակավորումը, զբաղեցրած տեղին համապատասխանությունը: Վերադասի և գործընկերների հետ բարդ հարաբերություններն աշխատանքին չեն խանգարի: Եթե ձեր մասնագիտական համապատասխանությունը հարցականի տակ է, ժամանակն է հնարավորինս շուտ զարգացնել վարպետությունը, իսկ գործընկերների հետ ավելի խաղաղասեր լինել: Ղեկավարներին խորհուրդ է տրվում օգնականներ ընտրելիս հաշվի առնել գործնական և անձնական որակները:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները ճիշտ կանեն քիչ խոսել և շատ գործել: Շատ դեպքերում ձեզանից կպահանջվի միայն պասիվ համբերություն: Ազատ ժամանակը կարող եք լրացնել հաճելի զբաղմունքներով, օրինակ' այցելել գեղեցկության սրահ, գնումներ կատարել կամ հանդիպել սիրելի էակին: Այսօր հաջող օր է ամրացնելու արտասահմանյան կապերը, ազդեցիկ մարդկանց հետ ընկերությունը: Փոխադարձ համակրանքը և սթափ դատողությունը կօգնեն ձևովորել ամուր, երկար և փոխադարձ շահավետ հարաբերություններ:

 

Ջրհոս

Ջրհոսները հակված են մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին: Հնարավոր է, որ ինչ-որ բան ձեզ նյարդայնացնի կամ գայթակղի: Ձեզ կարող է դուր չգալ բժշկական ախտորոշումը կամ ձեր աշխատանքին տրված գնահատականը, սակայն նույնիսկ նման դասավորվածության դեպքում հաջողություն կհասնեք, եթե դրական եք տրամադրված և չեք վախենում սպասվող դժվարություններից: Այսօր ճիշտ կլինի բացահայտել խնդրահարույց տեղերը ցանկացած համակարգում, այդ թվում' ձեր օրգանիզմում: Կարող եք զբաղվել անշարժ գույքի, հողամասերի, բնակելի կամ առևտրային տարածքների գնահատմամբ:

 

Ձկներ

Ձկների համար մեծ դեր է խաղում գործընկերոջ ինքնությունը: Այս կամ այն մարդու գործընկերային կամ անձնական որակները, ընդհանուր առմամբ, ճիշտ կգնահատեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ համապատասխանում է բոլոր հիմնական չափանիշներով, աչք փակեք նրա մանր թերությունների վրա: Եթե մասնակցում եք ինչ-որ մրցույթի, այսօր կարող եք չզգուշանալ լուրջ մրցակցությունից: Լավ օր է թշնամիների հետ հաշտվելու համար: