Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերը ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին կշնորհի Թագի շքանշանի ասպետի կոչում (Commandeur de l'Ordre de la Couronne): Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով cinetelerevue.beկայքը, 91-ամյա երգիչը նոյեմբերի 17-ին Բրյուսելի Forest National սրահում հանդես կգա համերգով: Մրցանակն Ազնավուրին կհան ձնվի համերգի նախօրեին:

 

Թագի շքանշանը Բելգիայի արքայական պետական պարգևն է: Այն ստեղծվել է 1897 թվականին:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: