Հագուստի եւ աքսեսուարների H&M բրենդն ազդարարել Է Սբ.Ծննդյան տոնական արշավի գործարկումը: Դրան մասնակցել Է ամերիկացի երգչուհի Քեթի Փերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բրենդի մամուլի տեղեկագրում:

 

H&M-ը նոյեմբերի վերջին պլանավորում Է հրապարակել տեսանյութ, որում Փերին կմարմնավորի բարի փերիին, ով կենդանացնում Է հեքիաթների հերոսներին ու փափուկ խաղալիքներ: Առայժմ ընկերությունն առաջին լուսանկարներն Է ներկայացրել ամանորյա ֆոտոշարքից: Դրանցում երգչուհին ցուցադրում Է H&M Holiday-ի հավաքածուի նմուշներ՝ շրջազգեստներ, առանց թեւքերի սմոքինգներ եւ մարզաշապիկների մի քանի մոդելներ:

 

Հավաքածուն բրենդի խանութներում կհայտնվի նոյեմբերի կեսերին:

 

H&M-ը (Hennes & Mauritz) մասսմարկետի սեգմենտում կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկի, կոսմետիկայի եւ աքսեսուարների, ինչպես նաեւ տեքստիլի եւ տան համար ապրանքների արտադրող Է եւ ռեթեյլեր:

 

Ընկերությունը հիմնվել Է 1947 թվականին՝ Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում Է Ստոկհոլմում:

 

Հավելենք, որ Քեթի Փերին ամերիկացի երգչուհի Է, դերասանուհի եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նրա դիսկոգրաֆիայում կա ստուդիական չորս ալբոմ: Դրանցից վերջինը՝ Prism-ը, թողարկվել Է 2013 թվականին: