Նարինե Դովլաթյանը անակնկալ ունի իր երկրպագուների համար: ԵրգչուհինLife.panorama.am-ին տեղեկացրեց, որ շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը.

 

«Նոր երգս արդեն պատրաստ է, որի երաժշտության հեղինակը ես եմ, ի դեպ, այն գրել եմ մոտ երկու շաբաթ առաջ, իսկ նոր երգիս խոսքերը ընդամենը 15 րոպեում գրել է շատ տաղանդավոր դիջեյ Lucy Sówa-n. այս անգամ էլ երգս կլինի անգլերնով»,- նշեց Նարինե Դովլաթյանը:

 

Երգչուհին պատմեց, որ նոր երգի գործիքավորման աշխատանքներով կզբաղվի Նիկ Եգիբյանը. «Երբ երգս արդեն պատրաստ էր, հանդիպեցի տաղանդավոր երաժիշտ Նիկ Եգիբյանի հետ, նրա մոտ նվագեցի նոր երգս, ինչը նա միանգամից հավանեց, արդյունքում որոշեցինք համագործակցել: Նիկը շատ կարճ ժամանակահատվածում գործիքավորումն արեց, իսկ ես էլ ընդամենը մեկ, երկու անգամ երգելուց հետո ձայնագրվեցի: Այսինքն՝ ամեն բան շատ արագ ստացվեց, բայց դրանից որակը չտուժեց, ավելին ասեմ, ամեն բան կատարել ենք հնարավորինս բարձր որակով, որպեսզի այն դուր գա իմ երկրպագուներին»,- պատմեց Նարինեն:

 
 
Շարունակությունը` այստեղ: