Հոլիվուդյան զույգը՝ դերասանուհի Հոլլի Բերին եւ դերասան Օլիվիե Մարտինեսը, ապահարզան են տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին:

 

«Բերիի դատական հայցում նշվում Է անլուծելի հակասությունների առկայությունը»,-ընդգծում Է հրատարակությունը:

 

Իր հերթին դերասանական զույգը հրապարակել Է հայտարարություն, որում նշվում Է, որ «ծանր սրտով մենք որոշեցինք դադարեցնել մեր ամուսնությունը»:

 

Բերին եւ Մարտինեսն ամուսնացել են 2013 թվականի հուլիսին: Նրանք ունեն մեկ համատեղ երեխա: Խոսքը երկամյա որդու՝ Մասեոյի մասին Է: Դա Հոլլի Բերիի՝ թվով երրորդ ամուսնությունն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը' AP