«Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի հանձնման 73-րդ արարողությունը կվարի բրիտանացի կատակերգու դերասան Ռիքի Ջերվեյսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան, որը պատասխանատու Է պարգեւի շնորհման համար:

 

Ջերվեյսը, որը հայտնի Է «Օֆիս» (2001-2003) եւ «Մասսովկա» (2005-2007) սերիալներից, միջոցառումը կանցկացնի արդեն չորրորդ անգամ. բրիտանացին արարողությունը վարել Է 2010-ից մինչեւ 2012 թվականները: «Ռիքի Ջերվեյսն անմոռանալի տպավորություն Է թողել, եւ մենք հուզված ենք, որ նա կրկին միանալու Է մեր շոուին»,-նշել Է ասոցիացիայի նախագահ Լորենցո Սորիյան: Միջոցառումը տեղի կունենա Լոս Անջելեսում հունվարի 10-ին:

 

«Ոսկե Գլոբուսի» առաջին պաշտոնական հանձնումը կայացել Է 1944 թվականին: Կինոմրցանակի ողջ պատմության ընթացքում ամենամեծ թվով՝ հինգ «Ոսկե Գլոբուս»-ների արժանացել են «Դոկտոր Ժիվագո» (1965), «Սիրո պատմություն» (1970), «Կնքահայրը» (1972), «Թռչելով կկվի բնի վրայով» (1975) եւ «Աստղ Է ծնվել» (1976) ֆիլմերը: Դերասանների թվում առաջնության դափնին պատկանում Է Մերիլ Սթրիփին (յոթ մրցանակ) եւ Ջեք Նիքոլսոնին (վեց), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը'AP