Դերասան Սոս Ջանիբեկյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Մի շրջան կար իմ կյանքում, որ ես անըդհատ սիրահարվում էի և որոշ ժամանակ անց հիասթափվում։ Ես դա անվանում եմ ճանաչողության և Էգոի շրջան ։

 

Հետո եկավ մի շրջան , երբ չէի սիրահարվում, որ հանկարծ կրկին չապրեմ հիասթափության այդ ցավոտ զգացումը։ Ես դա անվանում եմ պաշտպանողության և վախերի շրջան։

 

Հետո եկավ մի փուլ, երբ միայն հիասթափվում էի։Այդ փուլը ես անվանում եմ կյանքի փորձի և դիմադրողականության փուլ։

 

Հիմա ես ապրում եմ մի շրջան , երբ միայն սիրահարվում եմ ու չկա հիասթափություն։ Ես դա անվանում եմ հասունության և ուրախության փուլ։

 

Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ , ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»: