Դերասան Սարգիս Գրիգորյանին շատ շուտով կրկին կտեսնենք «Շանթ» հեռուստաընկերության եթերում. դերասանը կներկայանա «Սահմանին» կոչվող մի քանի մասանոց ֆիլմում: Իր եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի եւ առաջիկա աշխատանքային պլանների մասին Life.panorama.am-ի հետ այսօր զրուցեց Սարգիս Գրիգորյանը:

 

Զրույցի սկզբում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է դերասանը ընդունել «Շանթ» հեռուստաընկերության առաջարկը մասնակցելու «Սահմանին» ֆիլմի նկարահանումներին, քանի որ շատերն են հիշում դերասանի եւ այդ հեռուստաընկերության միջեւ կոնֆլիկտի լուրերը, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.

 

««Շանթ» հեռուստաընկերության եւ իմ միջեւ եղել է ստեղծագործական, այլ ոչ թե անձնական միջադեպ: Այո, որոշ ժամանակով ես փոխեցի հեռուստաընկերությունը, բայց վերջերս գլխավոր պրոդյուսերից առաջարկ ստացա «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար, որը սիրով ընդունեցի, դե իսկ հետո փորձեցինք շարունակել մեր հաջողված գործունեությունը արդեն «Սահմանին» ֆիլմում: Պետք է ասեմ, որ 7 տարի աշխատելով «Շանթ» հեռուստաընկերության  հետ՝ ես չեմ կարող չնշել այդ հեռուստաընկերության՝ իմ կյանքում կարեւոր տեղը: 

 

Շարունակությունը` այստեղ: