Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր մշտական ընկերուհուն՝ մոդել Քելլի Ռորբախին, ծանոթացրել Է ընտանիքի եւ ընկերների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, համատեղ ճաշկերույթը եւս մեկ ապացույցն Էր այն բանի, որ կինոաստղի եւ մանեկենուհու (նա նորաձեւության աշխարհում հայտնի Է Նոգի մականունով) նշանադրության շուրջ ասեկոսեները ճշմարիտ են:

 

Հրատարակությունը հաղորդում Է, որ 40-ամյա դի Կապրիոն եւ 25-ամյա Ռորբախը հյուր են եկել դերասանի ծնողներին, ովքեր ապրում են Լոս Անջելեսում: Այնուհետեւ բոլորը միասին ճաշելու են ուղեւորվել դի Կապրիոյի սիրած Yuca's ռեստորան: Նրանց միացել Է Լուկաս Հաասը՝ դերասանի լավագույն ընկերն ու գործընկերը:

 

Հոկտեմբերի սկզբին հաղորդվել Էր դի Կապրիոյի եւ Ռորբախի նշանադրության մասին, սակայն զույգը մինչ այժմ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկատվությունը:

 

Դերասանի եւ մոդելի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի Է դարձել 2015 թվականի հուլիսին: Ռորբախը լայն ճանաչում Է ստացել Sports Illustrated հանդեսի համար նկարահանումներից հետո: Նոգի մականունը նա ստացել Է վերջույթների երկարության եւ բարեկազմության համար: