Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհավորել իր մայրիկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ.


«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին»:


Այս տողերը ամեն անգամ կարդալուց, ես համզովում եմ, որ ես չեմ կարող հիշել ինձ ու չհիշել քեզ իմ կողքին։ Մենք դժվար օրեր ենք ապրել,իսկ դու ինձ սովորեցրիր,որ հուսահատվել պետք չէ, որովհետև մենք իրար ունենք։

 


Դու ինձ սովորեցրիր,որ կյանքում շատ բան կարող եմ գտնել ու կորցնել, բայց խիղճս կորցնելու իրավունք չունեմ։ Իմ կյանքի ամենաթանկ ու ամենակարևոր մարդն ես մամ ջան, ես չեմ պատկերացնում, թե այսօր ես ով կլինեի, եթե ամեն Աստծու օր չլսեի քո խրատները, չզգայի քո սերն ու չհասկանայի, որ այս աշխարհում ես ունեմ մի մարդ, որ միշտ իմ կողքին է, ով իմ ապավենն է ու իմ «հարստությունը»:


Ես շատ կարող եմ քո մասին խոսել մամ ջան, բայց խոսքերս չեն հերիքում...
«Շնորհակալ եմ, որ դու կաս, որ իմն ես...ծնունդդ շնորհավոր, Մամ»: