Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկում կարդում էի մեկնաբանություններ անձիս վերաբերող, իմ քաղաքի սիրուն աղջիկները այնքաաաաան սրտացավ են ամուսնուս համար, որ վերջինս գեղեցկուհիների հոծ բազմության մեջ ընտրեց ինձ՝ մի աղջկա, ում միայն տեսքը սարսափ է ներշնչում մարդկանց մոտ։

 

Ես հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե ակամայից իմ տգեղ արտաքինով երբևէ վախեցրել եմ Ձեզ և ստորև տեղադրում եմ լուսանկարս ի նշան նրա, որ սերը գեղեցկություն չի պահանջում և ես չեմ ամաչում իմ անճոռնի արտաքինից։

 

Սիրով միշտ Ձեր Լիլիթ Մուրադյան»: