Լիա Զախարյանը 23-ամյակը նշել է 4 օր: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ այս տարի ծննդյան տարեդարձից բացի, նշելու այլ առիթներ է ունեցել.«Այդ օրն իմացա անվճար ուսուցման համակարգ տեղափոխվելուս մասին, ինչպես նաեւ սկսեցի աշխատել «ՄԿՌ մեդիա Արմենիա»-ում' որպես մարկետոլոգ-մենեջեր, արդյունքում աշխատանքային ծնունդ ունեցա»:

 

Դերասանուհին տարեդարձը տոնել է տարբեր մարդկանց հետ ու տարբեր վայրերում. «Նախ նշել եմ ընտանիքիս անդամների հետ, հաջորդ օրը' ընկերներիս հետ, մեկ այլ օր էլ կուրսեցիներիս հետ հավաքվեցինք ամառանոցում: Շատ լավ ու կրեատիվ ծնունդ ենք արել. մենք էինք խոհարարը, խաղավարն ու ամեն ինչը… Առհասարակ, կողմնակից չեմ ռեստորանային խնջույքներին, դա այնքան էլ իմը չէ»:

 

Շարունակությունը`այստեղ: